Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

24.07.2019 ԻԱԿ-ը՝ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը ընդգրկվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում:

12.07.2019 Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքում բարեփոխումների հնարավորությունները․ աշխատանքային քննարկում

Արդարադատության նախարարության և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի բարեփոխման հնարավորությունները թեմայով աշխատանքային քննարկում:

10.07.2019 Մեկնարկել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հանրային քննարկումների շարքը

ՀՀ արդարադատության նախարարության և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել «Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի» Կառավարության որոշման նախագծի առաջին հանրային քննարկումը:

01.07.2019 Հայտարարություն

Հայաստանյան մի խումբ լրագրողական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում կոչ են անում Արդարադատության նախարարությանը «Զանգվածային լրատվության մասին» և ՀՀ երկու այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթից հանել ԶԼՄ-ների հաշվառում նախատեսող դրույթները և դա չփոխկապակցել լրագրողներին Պետռեգիստրից անվճար տեղեկություններ տրամադրելու հետ: Հայտարարությանը միացել է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնը:

21.06.2019 Հայտարարություն

Հայաստանյան լրագրողական 9 հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն՝ կոչ անելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պաշտոնապես ներողություն խնդրել լրագրողներից, ում վիրավորել է, և հավաստիացնել, որ ապագայում նման պահվածքը չի կրկնվի։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը միացել է հայտարարությանը:

28.03.2019 «Տեղեկատվության ազատություն». աշխատանքային քննարկում

Մարտի 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նախաձեռնել էր «Տեղեկատվության ազատություն» խորագրով աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ, ՀՀ կառավարության, տարբեր նախարարությունների, այլ պետական մարմինների Տեղեկատվության ազատության պատասխանատուներ և լրագրողներ: