Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

17.10.2019 ՄԱԿ-ը սեպտեմբերի 28-ը ճանաչել է որպես Տեղեկատվության ազատության միջազգային օր

2019 թ. հոկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սեպտեմբերի 28-ը հռչակել է որպես Տեղեկատվության ազատության իրավունքի միջազգային օր:

27.09.2019 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահին

Սեպտեմբերի 27-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանին ու Տեղեկատվության ազատության քաղաքացիական նախաձեռնության համակարգող Մանե Մադոյանին:

26.09.2019 ԱՏՊ գործակալությունը բավարարել է ԻԱԿ-ի դիմումը

2019 թվականի օգոստոսի 5-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը դիմել էր Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն: Դիմումի առիթով Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նախաձեռնությամբ 2019 թվականի օգոստոսի 8-ին հարուցվել էր վարչական վարույթ: Վարույթի արդյունքում ԱՏՊ գործակալությունը բավարարել է «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի դեմ ուղղված ԻԱԿ-ի դիմումը:

26.09.2019 Տեղեկատվության ազատության միջազգային օր. մամուլի հաղորդագրություն

Սեպտեմբերի 28-ը Տեղեկատվության ազատության միջազգային օրն է։ Այս կապակցությամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ամփոփում է Հայաստանում 2018 թվականի մայիսից մինչ օրս տեղեկատվության ազատության ոլորտում առկա առաջնային խնդիրներն ու հրատապ անելիքները և Կառավարության ու քաղ. հասարակության ուշադրությունը հրավիրում դրանց վրա։

23.09.2019 Տեղեկատվության ազատության միջազգային օր

Սեպտեմբերի 28-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Տեղեկատվության ազատության միջազգային օր: Խորհրդանշական այդ օրվան ընդառաջ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նախաձեռնել է ՏԱ շաբաթ (23 սեպտեմբեր- 28 սեպտեմբեր): ՏԱ շաբաթվա ընթացքում նախատեսվում են մի շարք գորոծողությունները:

22.08.2019 Լրագրողական կազմակերպությունների կարծիք

Հայաստանյան լրագրողական կազմակերպությունները կարծիք են տարածել «ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝ բարձրաձայնելով, որ առաջարկվող կարգավորումները խիստ վիճահարույց են, զուրկ են իրավական որոշակիությունից եւ այդ պատճառով կարող են հանգեցնել արտահայտվելու ազատության իրավունքի չարդարացված սահմանափական: