Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

07.02.2020 Մեկ անձից իրականացված գնումները շարունակում են գերակշռել պետական գնումների համակարգում

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2019 թ.-ի դեկտեմբերի 19-ին դիմել էր պետական կառավարման և տեղական ինքնակառավարման 26 մարմինների՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե քանի գնման մրցույթ են իրականացրել 2019 թվականի ընթացքում, նշել՝ 2019 թվականի գնումներից քանիսն են իրականացվել մեկ անձից և տրամադրել պաշտոնական կայքի այն ենթաէջի հղումը, որտեղ հրապարակված են 2019 թվականին կատարած բոլոր գնումների պայմանագրերը:

25.12.2019 Հայտարարություն

Հայաստանյան մի խումբ լրագրողական կազմակերպություններ հայտարարություն են տարածել` անդրադառնալով «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի և օպերատորի վրա հարձակմանը՝ դատապարտելով այն և իրավապահ մարմիններից պահանջելով միջոցներ ձեռնարկել բոլոր մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար։ Հայտարարությանը միացել է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնը:

19.12.2019 Հայտարարություն

Հայաստանյան մի խումբ լրագրողական կազմակերպություններ հայտարարություն են տարածել` անդրադառնալով «Ժողովուրդ» թերթի խմբագրություն ներխուժմանը՝ խստորեն դատապարտելով խմբագրության նկատմամբ ոտնձգությունը։ Հայտարարությանը միացել է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնը:

02.12.2019 Հայտարարություն

Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծի վերաբերյալ՝ կոչ անելով անհապաղ հրաժարվել այդ նախաձեռնությունից:

29.10.2019 Հայտարարություն

Հայաստանյան մի խումբ լրագրողական կազմակերպություններ հայտարարություն են տարածել` անդրադառնալով Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կողմից իր կազմակերպած միջոցառմանը մի շարք լրատվամիջոցների մասնակցությունն արգելելու հարցին: Հայտարարությանը միացել է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնը:

28.10.2019 «Փաստերի և կեղծ տեղեկատվության ստուգում» թեմայով դասընթաց

Հոկտեմբերի 29-ին մեկնարկում է գործող և ուսանող լրագրողների համար նախատեսված «Փաստերի և կեղծ տեղեկատվության ստուգում» թեմայով դասընթացը: