Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

15.04.2021 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 15-ին մի խումբ հասարակական կազմակերպություններ հայտարարություններ են տարածել՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ «Tert.am» կայքի լրագրող Անի Գևորգյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին իրեն՝ տեղեկացնելով, որ սոցիալական ցանցերի տարբեր էջերում սպառնալիքներ է ստացել՝ կապված իր մասնագիտական գործունեության հետ։

05.04.2021 Փաստերի ստուգումը պաշտոնյաների համար. աշխատաժողովների շարքը մեկնարկել է

Ապրիլի 5-ին մեկնարկեց «Փաստերի ստուգումը պաշտոնյաների համար» քառօրյա աշխատաժողովների շարքը, որը կազմակերպել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի հետ համագործակությամբ։ Նախաձեռնության նպատակն է բարելավել պաշտոնյաների՝ փաստերի ստուգման գիտելիքն ու հմտությունները։

03.04.2021 Մասնագիտություն, որ փոխում է աշխարհը

«Հակամարտությունների լուսաբանում և լրագրողների անվտանգություն» խորագրով առցանց հանդիպումների շարքի վերջին հանդիպումը նախատեսված էր գործող լրագրողների համար։ Հանդիպմանը որպես բանախոս մասնակցում էին վավերագրող և լուսանկարիչ Վուդի Քսիմշիտին Մեծ Բրիտանիայից, նորզելանդացի ռազմական լրագրող Թոմաս Մաթչը և ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։

02.04.2021 Երբ աշխատում ես հակամարտության գոտում․ պատմում է Թոմաս Մաթչը

Ինչպե՞ս նախապատրաստվել հակամարտության գոտի մեկնելուց առաջ, ի՞նչ կարդալ, ի՞նչ հագնել ու ի՞նչ վերցնել քեզ հետ․ ապրիլի 1-ին ապագա լրագրողների հյուրը նորզելանդացի ռազմական լրագրող Թոմաս Մաթչն էր։

31.03.2021 Պատերազմի ժամանակ Ադրբեջանը թիրախավորել է լրագրողներին. գործը ՄԻԵԴ-ում է

Մարտի 30-ին «Մեդիա կենտրոն»-ի՝ «Պատերազմի ժամանակ Ադրբեջանը թիրախավորել է հայ լրագրողներին. գործը ՄԻԵԴ-ում է» առցանց քննարկման թեման ՀՀ 4 քաղաքացիների անունից ՄԻԵԴ ներկայացված հայցն էր։

26.03.2021 «Մեդիա դիֆենսը» հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ Լեռնային Ղարաբաղում լրագրողներին հրետակոծելու գործով

Այսօր Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։ Դիմողները՝ վիրավորում ստացած երեք լրագրողները և լրագրողներից մեկի սպանված ուղեկցորդի եղբայրը, պնդում են, որ այս հարձակման արդյունքում Ադրբեջանը խախտել է նրանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները։