Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

10.08.2021 ԹԵՍՏ․ Ի՞նչ գիտես տեղեկություն ստանալու քո իրավունքի մասին

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն առաջարկում է առցանց թեստի միջոցով ստուգել, թե որքան լավ ես տեղեկացված տեղեկություն ստանալու քո իրավունքից։

05.08.2021 Հայտարարություն

Լրագրողական մի խումբ կազմակերպություններ «Panorama.am» լրատվական կայքի ֆոտոթղթակից Լիլիան Գալստյանի մուտքն Ազգային ժողով արգելելու կապակցությամբ օգոստոսի 5-ին հայտարարություն են տարածել։ Հայտարարությանը միացել է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։

03.08.2021 Հայտարարություն

Օգոստոսի 3-ին մի խումբ լրագրողական կազմակերպություններ խորհրդարանում ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակման մասին ԱԺ նախագահի որոշման կապակցությամբ համատեղ հայտարարություն են տարածել։ Հայտարարությանը միացել է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։

07.07.2021 Հայտարարություն

Պաշտոնական e-draft.am կայքում քննարկման են դրվել ՀՀ վարչապետի 2018 թ․ սեպտեմբերի 19-ի թիվ 1230-Ն որոշման, ՀՀ կառավարության 2012 թ․ օգոստոսի 30-ի թիվ 1104-Ն և 2016 թ․ սեպտեմբերի 22-ի թիվ 982-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։ Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ ՀՀ կառավարությունից պահանջելով չեղարկել վերոհիշյալ նախագծերը, և տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրների լուծումները գտնելու նպատակով համակողմանի քննարկումներ կազմակերպել համապատասխան պետական մարմինների, հասարակական մասնագիտացված կառույցների, անկախ փորձագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

01.07.2021 TAAP. ԻԱԿ-ը նոր նախագիծ է սկսել

ԻԱԿ-ը մեկնարկել է նոր ծրագիր, որն իրականացնում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերության և «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական և խորհրդատվական հասարակական կազմակերպության հետ միասին։ Ծրագիրն իրականացվում է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակում:

15.06.2021 Զրպարտություն, վիրավորանք և ատելության խոսք․ լրագրողները քննարկում են պաշտպանության մեխանիզմները

Հունիսի 3-ին և 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպել էր «Զրպարտություն, վիրավորանք, ատելության խոսք. ինչպես պաշտպանվել» թեմայով առցանց հանդիպումներ հայաստանյան լրագրողների համար։