Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

08.04.2006 Ի՞նչ հարցում կարող է ուղարկել ճամբարակցին

"Փաստորեն մենք էլ տեղեկատվություն ստանալու հարցումներ ուղարկելու իրավունք ունենք",- այս մասին ճամբարակցիների մի մասն իմացավ ապրիլի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետների հետ հանդիպման ժամանակ։ ԻԱԿ-ի փորձագետ Պապին Մուրադյանը և Կրթության զարգացման ակադեմիայի Գեղարքունիքի մարզային ներկայացուցիչ Վահագն Դաբաղյանը Ճամբարակ քաղաքի բնակիչներին և ուսուցիչներին ներկայացրին "Տեղեկատվության ազատության մասին"  ՀՀ  օրենքի հիմնական դրույթները: Մասնավորապես,...

04.04.2006 Կողպեքի հրաշագործ ուժը

Երևանի քաղաքապետարանը ամենափակ գերատեսչությունից վերածվել է բաց եւ հրապարակային աշխատող գերատեսչության:   2005թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները տեղեկատվության ստանալու 5 հարցում էին ուղարկել Երևանի քաղաքապետարան: Բոլոր հարցումներն էլ պատասխանի արժանացան, որոնցից 4-ը` 5-օրյա ժամկետում:   Նույն ամիսների ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 3...

24.03.2006 Ինֆորմացիայի ազատության կենտրոնը շահեց 5-րդ դատը

2006թ. մարտի 21-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը «Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ Արմավիրի քաղաքապարանի» գործով ամբողջությամբ բավարարեց հայցվոր կազմակերպության պահանջը (ԻԱ կենտրոնի): Դեռ հոկտեմբերի 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին` խնդրելով տրամադրել. 2005 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում Արմավիր քաղաքի ավագանու կողմից կայացրած բոլոր որոշումների պատճենները 2005...

21.03.2006 Արագ դատավարություն` արագ ստացված պատասխան

Նուռնուսի գյուղապետը, դատարանի 14.03.2006թ. վճռի համաձայն, ամբողջական պատասխան տվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանը: 16.01.2006թ. ԻԱ կենտրոնի Կոտայքի մարզի իրավաբան Ռոբերտ Ղազարյանը տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղարկել Նուռնուս գյուղի գյուղապետ Գ. Մկրտչյանին և խնդրել էր տրամադրել այն քաղաքացիների տվյալները, որոնք ստացել են հողամասեր ամառանոցների համար Նուռնուս համայնքի տարածքում: Նուռնուսի գյուղապետն անպատասխան էր թողել հարցումը: Անհրաժեշտ տեղեկությունները ստանալու...

07.03.2006 Աշակերտներն էլ են պատրաստվում հարցումներ ուղարկել

Մարտի 7-ին Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի աշակերտները  Ինֆոր-մացիայի ազատության կենտրոնի փորձագետներին բազմաթիվ հարցեր տալու հնարավորություն ունեցան։ Նրանց այցելել էին կենտրոնի փորձագետներ Պապին Մուրադյանը և Գևորգ Հայրապետյանը,  ինչպես նաեւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Վահե Սարուխանյանը՜ որոնք «Իրավունք» առարկա դասավանդող ուսուցչուհի Ռուզաննա Զաքարյանի մասնակցությամբ աշակերտներին ներկայացրին  «Տեղեկատվության...

16.02.2006 ՏԱ քննարկում լրատվության պատասխանատուների հետ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2006թ. փետրվարի 16-ին Երեւանի Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում կազմակերպել էր աշխատանքային քննարկում` "Ինչպես կիրառել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը” թեմայով,  պետական կառավարման, տեղական ինքնակառավարման եւ հանրային նշանակության մարմինների ու հասարակայնության հետ կապերի լրատվության պատասխանատուների մասնակցությամբ:...