Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

23.05.2006 Կապի նախարարության երեք անկապ պատասխանները

Գեւորգ Հայրապետյան 2005թ.-ի ընթացքում ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության եւ ԱրմենՏելի միջեւ կայացած բանակցությունների նիստերի արձանագրություններն ստանալու` Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումներին նախարարությունը տվել է երեք միմյանց հակասող պատասխան։ Նախ, նախարարի տեղակալ պարոն Վ. Առաքելյանը գրավոր պատասխանեց. «Մինչեւ 2006թ.-ի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը Կարգավորողին է փոխանցել էլեկտրոնային...

17.05.2006 ՏԻՄ-երը պետք է նախահարձակ լինեն

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մայիսի 15-ին եւ 16-ին Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպել էր աշխատանքային քննարկումներ` «Ինչպե՞ս կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով: Մայիսի 15-ին Եղեգնաձորում 32 պաշտոնյաների հետ ԻԱ կենտրոնի փորձագետները քննարկեցին մարզում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կիրառման պրակտիկան, ներկայացրին քաղաքացուն...

08.05.2006 Դիմում ուղարկել ենք, իսկ հարցում` երբեք

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետը մայիսի 8-ին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի գյուղապետարանում մի խումբ երիտասարդների ծանոթացրեց  տեղեկություն ստանալու  իրավունքին:   Երիտասարդներն առաջին անգամ էին լսում, որ իրենք իրավունք ունեն մասնակցելու համայնքի ավագանու նիստերին. «Ի՞նչ իմանանք, թե ավագանին ո՞ր օրն է նիստ անելու»: Պարզվեց` այս համայնքում ևս ավագանու նիստի օրն ու օրակարգը 7 օր առաջ չի հրապարակվում  ,  ինչպես սահմանված է «Տեղական...

01.05.2006 Փոստին չես խաբի

Սև ցուցակում հայտնվելուց և ՀՀ Նախագահի խորհրդական Բագրատ Եսայանի միջամտությունից հետո Արարատի մարզի Այգավանի գյուղապետը պատասխանեց 5 ամիս առաջ նրան ուղարկված հարցմանը` կեղծելով ամսաթիվը: 2005թ.-ի դեկտեմբերի 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցում էր ուղարկել Այգավանի գյուղապետ Դ. Ավետիսյանին` խնդրելով տրամադրել 2005թ.-ի ընթացքում հողհատկացումների վերաբերյալ կայացրած որոշումները: Գյուղապետը հարցումն անպատասխան էր թողել: 2006թ.-ի հունվարի 14-ին նրան հիշեցում ուղարկվեց, սակայն...

26.04.2006 Թալինի քաղաքապետը հասկացավ իր սխալը

Թալինի քաղաքապետ Մ. Մնացականյանը վերջապես համաձայնեց տրամադրել 2 ամիս առաջ պահանջված տեղեկությունները: 2006թ.-ի փետրվարի 6-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցում էր ուղարկել Թալինի քաղաքապետ Մ. Մնացականյանին և խնդրել էր տրամադրել 2005 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակների ընթացքում Թալին քաղաքի ավագանու կողմից կայացրած բոլոր որոշումների պատճենները: Պատասխան գրությամբ Թալինի քաղաքապետը խորհուրդ էր տվել դիմել մարզպետարան` հայտնելով. «Ի պատասխան Ձեր 06.02.2006թ. թիվ 3 գրության,...

21.04.2006 Տեղեկատվության հանձնակատարների ամենամյա 4-րդ միջազգային համաժողով

Մայիսի 22-23-ը Մեծ Բրիտանիայի Մանչեսթր քաղաքում տեղի կունենա Տեղեկատվության հանձնակատարների ամենամյա 4-րդ միջազգային կոնֆերանսը։  Ամենամյա հավաքի մասնակիցներին այս տարի հյուրընկալում է Մեծ Բրիտանիայի Տեղեկատվության հանձնակատար պարոն Ռիչարդ Թոմասը։ Ամենամյա համաժողովի նպատակն է համախմբել միջազգային հանրության բոլոր այն անդամներին, ովքեր հետաքրքրված են տեղեկատվության ազատության հիմնախնդիրներով։ Որպես Հայաստանի ՏԱ ոլորտում ամենաակտիվ կազմակերպություններից մեկի՝ Ինֆորմացիայի ազատության...