Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

28.04.2008 ԻԱ կենտրոնն իրականացնում է հասարակայնության հետ կապերի աշխատակիցների վերապատրաստում

Այսուհետ բոլոր նախարարությունների, մարզպետարանների եւ պետական այլ մարմինների հասարակայնության հետ կապերի աշխատակիցները կվերապատրաստվեն տեղեկատվության ազատության օրենսդրության վերաբերյալ։ Վերապատրաստումն իրականացնելու է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ Սա հաստատվել է ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի 17 ապրիլի 2008 թ-ի N 302-Ա որոշմամբ։ Վերապատրաստումն իրականացվելու է «Տեղեկատվության ազատությունը և...

28.04.2008 Հասարակայնության հետ կապերի պատասխանատուները կմասնակցեն վերապատրաստման դասընթացի

Մոտ 90 մամ ուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուներ կմասնակց են տեղեկատվության ազատության վերաբերյալ վերապատրաստման դասընթացի: Մասնակիցները կբաժանվեն 3 խմբի ` յուրաքանչյուրում մոտ 30- ական մասնակից : Յուրաքանչյուր խումբ կմասնակցի երկօրյա դասընթացի ` օրական շուրջ 8 ժամ տևողությա մբ : Դասընթացները տեղի կունենան մայիսի 5-6; 12-13 և 21-22 Աղվերանում: Վերապատրաստման...

11.04.2008 ՀՀ ԱԳՆ նախկին մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի խոսքը ԻԱԿ-ի ուսումնասիրության արդյունքների առիթով

Շնորհակալ եմ ընձեռված հնարավորությունից ներկայացնել որոշ նկատառումներ մեր ոլորտի վերաբերյալ: Իմ այսօրվա, ես կասեի միջանկյալ կարգավիճակը, հնարավորություն է տալիս խոսելու ոչ միայն դրսից` հասարակության ներկայացուցչի տեսանկյունից, այլեւ ներսից, քանզի չեմ համակերպվում նախկին բառի հետ: Բոլորիս համար հայտնի է մեր ոլորտի հատուկ կարեւորությունը հանրային իրազեկման առումով: Ես անգամ կնշեի` պատասխանատվությունը: Այդ մենք` խոսնակներս ենք հասցնում բնակչությանը տեղեկություններ մեր գերատեսչության, ոլորտի...

10.04.2008 Լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքը

Ապրիլի 10-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակեց 105 լրագրողների հարցումների հիման վրա կատարված ուսումնասիրության արդյունքները լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանության մասին։ Այստեղ կարող եք ծանոթանալ ուսումնասիրության ամբողջական տեքստին։ Հարցումներին մասնակցել է 105 լրագրող (Երեւանից 60 հոգի, ՀՀ մարզային լրագրողներ` 40 հոգի, օտարերկրյա լրատվամիջոցների թղթակիցներ` 5 հոգի): Լրագրողները նշում են, որ պաշտոնական տեղեկատվության մատչելիությունը Հայատանում...

09.04.2008 Ի՞նչ են մտածում լրագրողները պաշտոնյաների մասին

Այս մասին դուք կիմանաք ապրիլի 10- ին Կոնգրես հյուրանոցում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրականացրած «Տեղեկատվության մատչելիությունը լրագրողների համար» ուսումնասիրության արդյունքների շնորհանդեսին։ Մասնավորապես կներակայցվեն ուսումնասիրության մեջ ներառված պաշտոնական տեղեկատվություն ստանալու ` լրագրողների պրակտիկան , տեղեկատվության մատչելիության...

30.03.2008 Ինչպե՞ս են պաշտոնյաները գնահատում իրենց աշխատանքը տեղեկատվության ազատության ոլորտում

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համատեղ իրականացրել է քաղաքացիական ծառայող հասարակայնության հետ կապերի պատասխանատուների վ երապատրաստման կարիքների գնահատում։ Այստեղ կարող եք ծանոթանալ ուսումնասիրության ամբողջական տեքստին։   Ուսումնասիրությունն իրականացվել է   ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ։