Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

25.07.2008 Նամակ Վարչապետին

“Ինֆորմացիայի ազատության կենտրոնի” նախագահ Շուշան Դոյդոյանը 25.07.08-ին նամակ է ուղղել ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին` նրա ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ գործնականում հաճախ է դարձել քաղաքացիների տեղեկություն ստանալու իրավունքի խախտումը պետական կառավարման մարմինների կողմից տեղեկությունների տրամադրման կարգի բացակայության պատճառով: ԻԱԿ նախագահը կոչ է արել հնարավորինս սեղմ ժամկետում ընդունել այս կարգը: Նամակի տեքստը կցվում է :

01.07.2008 Երկու լավ լուր

Այսուհետ պետական կառավարման մարմինների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինների քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում կներառվի տեղեկությունները պարբերաբար եւ պարտադիր հրապարակելու պարտականությունը։ Հունիսի 27-ին Քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից պետական կառավարման մարմինների ղեկավարներին ուղարկվել է շրջաբերական նամակ, որով առաջարկվել է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինների քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում կատարել լրամշակում եւ...

19.06.2008 Օմբուդսմենը դիմել է Վարչապետին

Ս.Թ. հունիսի 18-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին` հայտնելով իր անհանգստությունը այն մասին, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ընդունումից`2003թ-ից մինչև օրս ՀՀ Կառավարությունը չի ընդունել օրենքով սահմանված տեղեկատվություն տրամադրելու կարգը, որի արդյունքում որոշ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ հրաժարվում են քաղաքացիներին տեղեկատվություն տրամադրել` պատճառաբանելով այդ կարգի բացակայությունը: Այստեղ...

16.06.2008 Տեղադրվեցին, մնում է մարդիկ կարդան

Այսուհետ Աշտարակ քաղաքի բնակիչներն իրենց համայնքի ղեկավարի եւ ավագանու որոշումներին, համայնքային բյուջեներին կարող են ծանոթանալ Աշտարակ քաղաքի մարդաշատ վայրերում տեղադրված տեղեկատվական ցուցատախտակներից: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ իրականացվող «Տեղյակ լինելու իրավունք» ծրագրի շրջանակում այստեղ տեղադրել է 6 ցուցատախտակ` քաղաքապետարանի մոտ 2-ը, մեկական` Երեւանյան փողոցում, Երեւան-Գյումրի փողոցների խաչմերուկում, քաղաքային շուկայի մոտ,...

12.06.2008 Տեղեկությունը թաքցնող պաշտոնյան պետք է պատասխանատվություն կրի

2008թ. ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նախատեսում է տեղեկություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաների դեմ դատական հայցեր ներկայացնել՝ նրանց ենթարկելով քրեական կամ վարչական պատախանանատվության։ Եթե որեւէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին ձեզ չի տրամադրել տեղեկատվություն, կարող եք դիմել Ինֆորմացիայի ազատության կենտրոն։ 2008թ. հունիսից կազմակերպությունը «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակներում իրականացնում է...

26.05.2008 Վերապատրաստվեցին

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի 76 պաշտոնյա մասնակցեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի եւ Քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից կազմակերպված տեղեկատվության ազատության վերաբերյալ ուսումնական դասընթացներին։ Ուսուցմանը մասնակից բոլոր պաշտոնյաները նշել են, որ իրենք շատ են զգում տեղեկատվության ազատության օրենսդրության իմացության անհրաժեշտությունն իրենց պրակտիկայում։ Մեծ մասը նաեւ նշել է, որ նման դասընթացները պետք է անցկացվեն պարբերաբար՝ առավել մեծ արդյունավետություն...