Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

03.12.2008 Սկսվեց Արաբկիրի թաղապետարանի դեմ հարուցած ԻԱԿ-ի հայցի քննությունը

Դեկտեմբերի 3-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ Արաբկիրի թաղապետարանի դեմ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարուցած հայցի նախնական դատական քննությունը` դատավոր Հովսեփ Բեդեւյանի նախագահությամբ: Հիշեցնենք, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը 30.07.2008թ-ին հետևյալ բովանդակությամբ տեղեկատվություն ստանալու հարցում է ներկայացրել Արաբկիր թաղային համայնքին. «Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 27 և 27.1 հոդվածների և «Տեղեկատվության...

01.12.2008 ԻԱԿ-ի հայցն ընդդեմ Արաբկիրի թաղապետարանի

Ս.թ. դեկտեմբերի 3-ին, ժամը 11-ին ՀՀ վարչական դատարանում (նստավայրը` ք. Երեւան, Գ. Նժդեհի 23) կլսվի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցն ընդդեմ Արաբկիրի թաղապետարանի` տեղական ինքնակառավարման մարմնի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու եւ որպես հետեւանք տեղեկատվություն տրամադրել պարտադրելու մասին: Հրավիրում ենք բոլոր լրագրողներին ներկա գտնվել եւ լուսաբանել դատական նիստը: ԻԱԿ-ի շահերը դատարանում ներկայացնելու է ԻԱԿ-ի փաստաբան Կարեն Մեժլումյանը: Այստեղ կարող եք ծանոթանալ...

27.11.2008 ԻԱԿ-ը տեղեկատվական ցուցատախտակներ է տեղադրում ՀՀ համայնքներում

Ինֆորմացիայի ազատության կենրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Տեղեկատվության մատչելիությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագիրը, որի շրջանակներում տեղեկատվական ցուցատախտակներ են տեղադրվելու ՀՀ 20 համայնքներում: Քաղաքային համայնքներում տեղադրվելու են 7, իսկ գյուղական համայնքներում` 3 տեղեկատվական ցուցատախտակ: Արդեն իսկ տեղեկատվական ցուցատախտակներ տեղադրվել են Արարատի մարզի Արարատ քաղաքում եւ Ջրաշեն գյուղական համայնքում, Վայոց ձորի մարզի...

25.11.2008 Ավարտվեց ԻԱԿ-ի հայցն ընդդեմ Հրազդանի քաղաքապետի դատավարությունը

Այսօր ՀՀ վարչական դատարանում /նախագահող դատավոր` Քրիստինե Մկոյանի նախագահությամբ/ հրապարակվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցն ընդդեմ Հրազդանի քաղաքապետի դատավարության վճիռը: Հիշեցնենք, որ ԻԱԿ-ն իր հայցապահանջի էությունը հետեւյալն էր • պարտադրել Հրազդանի քաղաքապետին տրամադրել 2007թ. երկրորդ եռամսյակի ընթացքում Հրազդանի ավագանու կողմից կայացված որոշումների և 2007թ. երկրորդ եռամսյակի ընթացքում Հրազդանի քաղաքապետի կողմից կայացված որոշումների պատճենները /պատճենահանման համար...

17.11.2008 Վերապատրաստվեցին դատախազության աշխատակիցները

Նոյեմբերի 15-16-ը Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Աղվերանում կազմակերպել էր վերապատրաստման դասընթաց դատախազության աշխատկիցների համար` «Տեղեկատվության ազատությունը ՀՀ դատախազության համակարգում» թեմայով: Բանախոսներ ԱԺ եւ ԻԱԿ փորձագետ Մարինե Հակոբյանը եւ ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տրուզյանը մասնակիցներին ներկայացրեցին տեղեկատվության ազատության հասկացությունը, տեղեկատվության ազատության ազգային եւ միջազգային իրավական հենքը, ՏԱ կիրառման պրակտիկան եւ մեխանիզմները...

13.11.2008 Կտուգանվի՞ Հրազդանի քաղաքապետը. պարզ կդառնա նոյեմբերի 25-ին

Նոյեմբերի 11-ին ՀՀ վարչական դատարանում շարունակվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցն ընդդեմ Հրազդանի քաղաքապետի դատավարությունը: Հայցվոր կողմի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը հանդես եկավ միջնորդությամբ, որով հրաժարվեց հայցի առաջին պահանջից, քանի որ նախորդ դատական նիստից հետո պատասխանող կողմը ԻԱԿ-ին ի վերջո տրամադրել էր 2007թ. երկրորդ եռամսյակի ընթացքում Հրազդանի քաղաքապետի եւ ավագանու ընդունած որոշումների պատճեները (ի դեպ, պատճենահանման ծախսերը հոգացել էր ԻԱԿ-ը): Սակայն հայցվոր...