Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

06.07.2022 Հանրային քննարկման է ներկայացվել ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարության նախագիծը

Այսօր տեղի է ունեցել ապատեղեկատվության դեմ պայքարի ՀՀ ազգային ռազմավարության նախագծի հանրային ներկայացում-քննարկումը։ Միջոցառումը կազմակերպել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի հետ համատեղ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ։

02.07.2022 Տեղի է ունեցել «Դո՛ւ տեղյակ լինելու իրավունք» ունես խորագիրը կրող սթրիթ արտի բացումը

Նկարազարդվել է Երևանի Գևորգ Չաուշի փողոցի կամուրջի հենասյուներից մեկը՝ վրան դրոշմվել մարդու հիմնարար իրավունքներից մեկի՝ տեղեկատվության ազատության մասին հիշեցումը։

30.06.2022 Տեղի է ունեցել տեղեկատվության հասանելիությունը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործիք թեմայով քննարկում

3-րդ տարածաշրջանային հանդիպմանը UNCAC Կոալիցիոն Եվրոպայի ցանցը անդրադարձել է տեղեկատվության ազատության մարտահրավերներին, հակակոռուպցիոն կազմակերպությունների տեղեկատվություն ստանալու իրավունքի իրականացմանը, նրանց պահանջներին։

24.06.2022 Ռազմավարական հաղթանակ պրոակտիվ հրապարակայնության ոլորտում

Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բավարարել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ռազմավարական նշանակության հայցն ընդդեմ 7 քաղաքապետարանների (մարզկենտրոնների)՝ պարտավորեցնելով իրենց պաշտոնական ինտերնետային կայքերում հրապարակել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա բոլոր 13 խումբ տեղեկությունները։

17.06.2022 Ինչպե՞ս վերգտնել հանրային վստահությունը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը ելույթով հանդես է եկել Շվեդիայի Կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում` դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» երկարամյա ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը։

16.06.2022 Հայտնի են ԲԿԳ թեմայով լրագրողական մրցույթի հաղթողները

Մայիսի 14-ին ամփոփվել են ԲԿԳ թեմայով լրագրողական նյութերի մրցույթի արդյունքները։ Գնահատող հանձնաժողովը ներկայացված 20 նյութերից ընտրել է լավագույն երեքի հեղինակերին։