Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Սև ցուցակ 2012. 1-ին եռամսյակ

04.04.2012

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2012թ. առաջին եռամսյակի ընթացքում:

1. Վոլոդյա Խլոյան- Վարդենիսի քաղաքապետ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2012թ.-ի փետրվարի 17-ին ուղարկված գրավոր հարցմամբ Վարդենիսի քաղաքապետից խնդրել էր տեղեկություններ Վարդենիս քաղաքի բյուջեով ձյան մաքրման աշխատանքների համար նախատեսված և հատկացված գումարների վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել: ԻԱԿ-ը 2012թ.-ի մարտի 15-ին կրկնակի հարցում է ուղարկել քաղաքապետին, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան: Հարցումը կարող եք տեսնել` www.givemeinfo.am կայքում: 

2. Սամվել Դարբինյան-Վանաձորի քաղաքապետ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2012թ.-ի փետրվարի 21-ին ուղարկված տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ Վանաձորի քաղաքապետից խնդրել էր տեղեկություններ Վանաձոր քաղաքի բյուջեով ձյան մաքրման աշխատանքների համար նախատեսված և հատկացված գումարների վերաբերյալ: Քաղաքապետը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանը չի պատասխանել: ԻԱԿ-ը 2012թ.-ի մարտի 15-ին կրկնակի հարցում է ուղարկել քաղաքապետին, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան: Հարցումը կարող եք տեսնել` www.givemeinfo.am կայքում: 
 

← Վերադառնալ ցուցակին