Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Ֆոտոցուցահանդեսին մասնակցելու հրավեր

03.04.2012

"Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք"

Մամուլի ազատության համաշխարհային օրը՝ մայիսի 3-ը նշանավորելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ կազմակերպում է ֆոտոցուցահանդես՝ "Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք" խորագրով։

Յուրաքանչյուր ոք կարող է ներկայացնել լուսանկարներ և ծաղրանկարներ այս ցուցահանդեսի համար՝ անկախ դրանց ստեղծման ժամանակից։ Թեման մամուլի և տեղեկատվության ազատությունն է։ Ներկայացրեք լուսանկարներ և ծաղրանկարներ, որոնք ձեր կարծիքով պատկերում են ազատ արտահայտվելու և տեղեկատվություն ստանալու իրավունքների իրականացումը:

Ներկայացված նյութերից մասնագիտական ժյուրին կընտրի լավագույնները մայիսի 3-ին կայանալիք ցուցահանդեսում ցուցադրելու, ինչպես նաև մամուլի ազատության միջազգային օրվան նվիրված հատուկ կատալոգում տպագրելու նպատակով։ Միջոցառմանն աջակցում են նաև ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը և ԵԱՀԿ Երևանի գրասենյակը:  

Ովքեր կարող են դիմել

Ցուցահանդեսին կարող են մասնակցել բոլորը՝ լրագրողներ, լուսանկարիչներ, ծաղրանկարիչներ, քաղաքացիներ, ուսանողներ և այլք։

Ինչպես դիմել

Դիմողներին խնդրում ենք մարտի 6-ից մինչ ապրիլի 16–ը՝ ժամը 16:00-ը ներառյալ ուղարկել հետևյալը.

  1. Անուն, ազգանուն և կոնտակտային տվյալներ
  2. Առավելագույնը 5 լուսանկար/ծաղրանկար, որոնք կցանկանայիք ցուցադրել (նվազագույն չափսը՝ 3.35 mega pixel)
  3. Տեղեկատվություն այն մասին, թե որտեղ է արված լուսանկարը կամ ծաղրանկարը, ում կողմից, ինչ կամ ով է պատկերված։

Լուսանկարները և ծաղրանկարները կարող եք ուղարկել foicaphoto@gmail.com էլ. հասցեով կամ կարող եք դրանց էլեկտրոնային տարբերակները ներկայացնել Ինֆորմացիայի ազատության կենտրոն հետևյալ հասցեով` Արշակունյաց 2, "Տիգրան Մեծ" հրատարակչության շենք, 416 սենյակ:

Լուսանկարները և ծաղրանկարները ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 16-ը՝ ժամը 16:00։

Հարցերի դեպքում խնդրում ենք գրել մեզ foicaphoto@gmail.com էլ. հասցեով կամ զանգահարել 010 52 17 75 #427 կամ 099 40 08 40, 091 43 51 36 հեախոսահամարներով։

2010 թվականին իրականացված ֆոտոցուցահանդեսի մասին և ցուցադրված լուսանկարներին կարող եք ծանոթանալ այստեղ
 

← Վերադառնալ ցուցակին