Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Մեկնարկել են համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացները

22.11.2011

Տեղեկատվության ազատության կրթական կենտրոնում 2011թ. հոկտեմբերից վերսկսել են վերապատրաստման դասընթացները, որին մասնակցում են Կոտայքի, Արագածոտնի եւ Արարատի մարզերի տարբեր համայնքների համայնքային ծառայողներ: Դասընթացներն իրականացվում են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 129-Ա հրամանով հաստատված «Միջանձնային հարաբերությունները, տեղեկատվության ազատությունը եւ հասարակայնության հետ կապերի ապահովումը տեղական ինքնակառավարման համակարգում» վերապատրաստման ծրագրով: Յուրաքանչյուր դասընթաց տեւում է 3 օր: Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցներին շնորհվում են պետական վկայականներ՝ վավերացված ՀՀ տարածքային կառավարման նախարարության, ԻԱԿ-ի եւ Հայ պետական ծառայողների միության կողմից։

Նշենք, որ Տեղեկատվության ազատության կրթական կենտրոնը հիմնադրվել է 2010 թվականի նոյեմբերի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակներում: 2010-2011թթ.. կրթական կենտրոնում վերապատրաստվել են 301 քաղաքացիական ծառայող:
 

← Վերադառնալ ցուցակին