Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Մեկնարկեց տեղեկատվության ազատության շաբաթը

21.09.2011

Սեպտեմբերի 21-ին Երեւանում մեկնարկեց տեղեկատվության ազատության շաբաթը: Տեղի ունեցավ ՀՀ անկախության 20-ամյակին և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադրման 10-ամյակին նվիրված հանրային քարոզարշավ, որի շրջանակներում ԻԱԿ-ի աշխատակիցները և ԵՊՀ ուսանողները հատուկ համազգեստներով շրջեցին քաղաքի փողոցներով՝ մարդկանց բաժանելով ՏԱ իրավունքին առընչվող տեղեկատվական թերթիկներ, բուկլետներ, փուչիկներ:

 "Տեղեկատվության ազատության շաբաթի" հիմնական նպատակն է հանրությանը լայնորեն ներկայացնել տեղեկատվության ազատության իրավունքը, դրա իրացման մեխանիզմները և "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի կիրառման պրակտիկան: Աշխարհի քսան տասնյակից ավել երկրներում` Կանադա, ԱՄՆ, Իսպանիա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Խորվաթիա, Ուգանդա և այլն, ամեն տարի սեպտեմբերի վերջին շաբաթը նվիրում են տեղեկատվության ազատությանը: 

← Վերադառնալ ցուցակին