Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Շիրակի մարզպետարանի հետ հաշտություն կնքվեց

15.06.2010

2010 թվականի հունիսի 1-ին ՀՀ Վարչական դատարանը (Գյումրու նստավայր) հրապարակեց ԻԱԿ-ն ու "Առավոտ" օրաթերթն ընդդեմ Շիրակի մարզպետարանի դատական գործով վճիռը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը եւ "Առավոտ" օրաթերթը որոշեցին հաշտություն կնքել Շիրակի մարզպետարանի հետ:

Հիշեցնենք, որ "Առավոտ" օրաթերթի լրագրող Արամ Զաքարյանը 19,08,2009թ.-ին Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին marzpetaran@shirak.region.am էլ. փոստի հասցեով տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղարկել, որը մնացել եր անպատասխան: Մարզպետարանի հավաստմամբ` իրենք տեղեկատվություն ստանալու հարցումը չեն ստացել, քանի որ առկա է եղել տեխնիկական խնդիր: Մարզպետարանը պատրաստակամություն է հայտնել տրամադրել պահաջվող ողջ տեղեկատվությունը, որի հիման վրա էլ կնքվել է հաշտություն:

← Վերադառնալ ցուցակին