Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

ՀՀ վարչական դատարանում քննվելու է ԻԱԿ-ն ընդդեմ ՊՈԱԿ-ի հայցը

14.07.2009

Հուլիսի 15-ին, ժամը 16:00-ին ՀՀ վարչական դատարանում տեղի կունենա Ինֆորմացիայի ազատության կենտրոնի` ընդդեմ “Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի հայցի քննությունը:

2009թ. մարտին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել է ՀՀ վարչական դատարան` խնդրելով.

1. Ոչ իրավաչափ ճանաչել “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի այն գործողությունները կամ անգործությունը, որով սպառիչ և լրիվ պատասխան չի տրվել հայցվող տեղեկատվության վերաբերյալ և պարտավորեցնել “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ին հնգօրյա ժամկետում տրամադրելու պահանջվող տեղեկատվություն:

2. “Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հարությունյանին ենթարկել վարչական պատասխանատվության` տուգանքի` 50000 դրամի չափով:


← Վերադառնալ ցուցակին