Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Քննարկում ենք տեղեկատվության ազատության օրենսդրության բարեփոխումների փաթեթը

19.06.2009

Հունիսի 16-ին տեղի ունեցավ Տեղեկատվության ազատության ոլորտում մշակված օրենսդրական փաթեթի նախագծի աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին 25 տեղական եւ միջազգային հասարակական կազմակեպությունների ներկայացուցիչներ:

Օրենսդրական փաթեթի նախագիծը մշակվել է "Տեղեկատվության ազատության մասին" գործող օրենքի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ արդարադատության նախարարության փորձագետների կողմից:

Հանդիպման ժամանակ հիմնական քննարկումը ծավալվեց տեղեկատվության տրամադրման համար գանձվող գումարի չափի, ինչպես եւ պարտադիր հրապարակման ձեւերի որոշման շուրջ: Հնչեցին 20-ից ավելի առաջարկներ, որոնք աշխատանքային խումբը խոստացավ հաշվի առնել նախագծի վերջնական տարբերակի մշակման ժամանակ:

Աշխատանքային քննարկումն իրականացվել էր ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի աջակցությամբ:

← Վերադառնալ ցուցակին