Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Տեղեկատվության ազատության օրենսդրական նախագծերի քննարկում

20.06.2009

Հունիսի 25-ին, ժամը 16:30-ին Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում (ք. Երեւան, Ա. Մանուկյան փողոց 9, 5-րդ հարկ, 501 սրահ) տեղի կունենա Տեղեկատվության ազատության ոլորտում մշակված օրենսդրական փաթեթի նախագծի աշխատանքային քննարկում:

Օրենսդրական փաթեթի նախագիծը մշակվել է "Տեղեկատվության ազատության մասին" գործող օրենքի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ արդարադատության նախարարության փորձագետների կողմից:

Մշակված օրենսդրական նախագծերին կարող եք ծանոթանալ այստեղ`

"Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի նախագիծ

"Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագիծ

"Տեղական տուրքերի եւ վճարների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագիծ


← Վերադառնալ ցուցակին