Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Դատն ավարտվեց, սպասենք վճռի հրապարակմանը

09.03.2009

Դատարանը դատաքննությունը համարեց ավարտված, վճիռը կհրապարակվի մարտի 23-ին, ժամը 1620-ին:

Մարտի 6-ին ՀՀ Վարչական դատարանում (նախագահող դատավոր` Աշոտ Սարգսյան) շարունակվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի` ընդդեմ Նոր Նորքի թաղապետի եւ թաղապետարանի հայցի նախնական քննությունը:

Դատավորի ջանքերը` հաշտեցնելու կողմերին, ի վերջո տվել էր իր արդյունքը: Նոր Նորքի թաղապետարանը 2009թ. փետրվարին պատասխանել էր 01.08.2008թ.-ին ԻԱԿ-ի կողմից ուղարկված տեղեկատվություն ստանալու հարցմանը:

Չնայած դատավորն ամեն կերպ փորձում էր դատն ավարտել հաշտությամբ, սակայն ԻԱԿ ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը չհրաժարվեց հայցից: Ընդհակառակը, պահանջեց, որ դատարանը ճանաչի խախտված իրավունքի փաստը:

← Վերադառնալ ցուցակին