Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը քաղաքական երկխոսության կոչ է անում` Հայաստանում ճգնաժամը հաղթահարելու համար

14.03.2008

ԵՐԵՎԱՆ, մարտի 4, 2008թ. - ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ դեսպան Հեյկի Թալվիթին այսօր Հայաստանի իշխանություններին կոչ է արել հնարավորինս շուտ դադարեցնել արտակարգ իրավիճակը և խրախուսել քաղաքական երկխոսությունը:

Թալվիթիին կիրակի օրը, մարտի 2-ին, Երևան է ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիներ փնտրելու համար
:

«
Նշեմ, որ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին 10 օրվա ընթացքում հաջորդած ցույցերը խաղաղ բնույթ էին կրում, սակայն շաբաթ օրը, մարտի 1-ին, տեղի ունեցած իրադարձությունները, որոնք հանգեցրեցին արտակարգ իրավիճակի հայտարարման շատ լուրջ և ողբերգական էին», ասաց նա Հելսինկի վերադառնալուց առաջ
:

Նա նաև նշեց, որ ցավոք` չի ցուցաբերվել առավելագույն զսպվածություն
:

«
Այն փաստը, որ ԵԱՀԿ գործող նախագահը շաբաթ օրվա իրադարձություններից հետո ինձ անմիջապես ուղարկեց Հայաստան ցույց է տալիս, որ նա լրջորեն մտահոգված է: Նա խիստ անհանգստացած է մահվան դեպքերի և վիրավորների կապակցությամբ», ավելացրեց նա
:

Իշխանությունների հետ հանդիպումների ընթացքում Թալվիթին հույս հայտնեց, որ արտակարգ իրավիճակը շուտով կդադարեցվի, որպեսզի բնականոն քաղաքական կյանքը վերականգնվի
:

«
Առաջ գնալու համար անհրաժեշտ է քաղաքական երկխոսություն, իսկ նման երկխոսությունը հնարավոր չէ, քանի դեռ առկա է արտակարգ իրավիճակ», ասաց նա: «Քաղաքական երկխոսությունը կարող է իմաստ ունենալ միայն այն դեպքում, եթե այն ընդգրկուն գործընթաց է, որը ներառում է բոլոր քաղաքական ուժերին
»:

Նա նաև կոչ արեց իշխանություններին մանրազնին հետաքննել մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունները: Նա նշեց, որ հանցագործություն իրականացրած բոլոր անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն, սակայն զգուշացրեց քաղաքական հիմքերով ձերբակալություններ իրականացնելուց: Նա նշեց, որ հրավիրվել է Սահմանադրական դատարանի նիստ` նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ բողոքները լսելու համար
:

Թալվիթին ասաց, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին` ստեղծելու պայմաններ իրավիճակը կարգավորելու համար
:

«
Ինչպես նշել է ԵԱՀԿ գործող նախագահը` վերջերս Հայաստան կատարած իր այցի ժամանակ, երկխոսությունը և համագործակցությունը ԵԱՀԿ հիմնասյուներն են: Մեկ անգամ ևս կոչ ենք անում բոլոր կողմերին` արդյունավետ կերպով օգտագործել այս գործիքները Հայաստանում առկա մարտահրավերներին դիմակայելու համար»,- ասաց նա
:

Իր եռօրյա այցի ընթացքում Թալվիթին հանդիպել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ընդդիմության այլ առաջնորդների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

← Վերադառնալ ցուցակին