Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Տեղեկատվության հանձնակատարների ամենամյա 4-րդ միջազգային համաժողով

21.04.2006

Մայիսի 22-23-ը Մեծ Բրիտանիայի Մանչեսթր քաղաքում տեղի կունենա Տեղեկատվության հանձնակատարների ամենամյա 4-րդ միջազգային կոնֆերանսը։  Ամենամյա հավաքի մասնակիցներին այս տարի հյուրընկալում է Մեծ Բրիտանիայի Տեղեկատվության հանձնակատար պարոն Ռիչարդ Թոմասը։ Ամենամյա համաժողովի նպատակն է համախմբել միջազգային հանրության բոլոր այն անդամներին, ովքեր հետաքրքրված են տեղեկատվության ազատության հիմնախնդիրներով։

Որպես Հայաստանի ՏԱ ոլորտում ամենաակտիվ կազմակերպություններից մեկի՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը եւս հրավիրվել է մասնակցելու այս համաժողովին՝ ներկայացնելու իրավիճակը մեր երկրում։

Կոնֆերանսի քննարկման հիմնական խնդիրներն են՝ Տեղեկատվության ազատության եվրոպական հեռանկարները, գաղտնիությունն ընդդեմ անվտանգության եւ Տեղեկատվության ազատության, ՏԱ իրավական դաշտը. սահմանումներ, բախումներ եւ հակասություններ։ Մայիսի 24-ին համաժողովին կհաջորդի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը, որի նպատակն է ամփոփել ամենամյա համաժողովի ձեռքբերումները:

← Վերադառնալ ցուցակին