Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

ՏԱ մրցանակաբաշխություն 2017

03.09.2017

2017թ.-ի սեպտեմբերի 28-ին՝ Տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու նպատակով 15-րդ անգամ տեղի կունենա Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը: Այս տարի դուք հնարավորություն ունեք առաջադրել  մրցանակակիրներին՝ հաշվի առնելով յուրաքանչյուր թեկնածուի գործունեությունը տեղեկատվության ազատության ոլորտում: Արդյունքները կհրապարակվեն Մրցանակաբաշխության օրը: 

Քվեարկությանը կարող են մասնակցել բոլորը՝ լրացնելով հետևյալ ձևաթուղթը՝ 

ՏԱ մրցանակաբաշխություն 2017-քվեարկություն

Մինչ քվեարկելը՝ առաջարկում ենք ծանոթանալ Մրցանակաբաշխության չափորոշիչներին:

Մրցանակաբաշխության նախորդ տարիների մրցանակակիրներին կարող եք տեսնել այստեղ 

← Վերադառնալ ցուցակին