Նորություններ և իրադարձություններ
ԻԱԿ-ն ամփոփեց 2015թ-ի Սեւ եւ Սպիտակ ցուցակները
14.01.2016
						2015թ.-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի եռամսյակային սեւ ցուցակներում էր հայտնվել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ԻԱԿ-ի ուղարկած հարցումներն անպատասխան թողելու համար: Սեւ ցուցակում հայտնվելուց հետո, սակայն, նախարարությունը փոխեց իր գործելաոճը` տրամադրեց նախկինում անպատասխան թողած հարցումների պատասխանները, նաեւ պատշաճ պատասխաններ տրամադրեց ԻԱԿ-ի հաջորդ հարցումներին Ուստի, ՏԱ ոլորտում իր աշխատանքը բարելավելելու համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներառվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 2015թ.-ի Սպիտակ ցուցակում:
Իսկ հետեւյալ պաշտոնյաները 2015թ.-ի ընթացքում խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը եւ հայտնվել են ԻԱԿ-ի 2015թ.-ի Սեւ ցուցակում.
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար պարոն Երվանդ Զախարյան
 - ՃՈ պետ պարոն Արմեն Հակոբյան
 - Արթիկի քաղաքապետ պարոն Արսեն Աբրահամյան
 - ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ տիկին Լիլիթ Արզումանյան
 - "Համալսարականներ" համատիրության նախագահ պարոն Արտաշես Մամաջանյան
 - “Ծարավ աղբյուր” համատիրության կառավարիչ պարոն Հովհաննես Ստեփանյան
 - ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար պարոն Գարիկ Հովհաննիսյան
 
Այս պաշտոնյաները 2015թ.-ի ընթացքում էականորեն խախտել են ՏԱ ժամկետները.
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարպարոն Դավիթ Հարությունյան
 - Գեղարքունիքի մարզպետ պարոն Ռաֆիկ Գրիգորյան
 - ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության նախկին պետ պարոն Արսեն Գալստյան
 
Մանրամասն` տես http://www.foi.am/hy/years/2015/