Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Տեղեկատվության ազատության ոլորտի ենթաօրենսդրական ակտը պատրաստ է ընդունման

26.05.2015

Հրավիրում ենք մասնակցելու Տեղեկատվության ազատության ոլորտի ենթաօրենսդրական ակտի լրամշակված նախագծի հանրային քննարկմանը, որը տեղի կունենա 2015թ. մայիսի 27-ին, ժամը 15:00-ից 17:00, Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահում:

ՀՀ արդարադատության նախարարարությունը կներկայացնի «Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման լրամշակված նախագիծը։ Այնուհետև, կհաջորդի նախագծի շուրջ քննարկումը, որին ակնկալում ենք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը։

Ձեր մասնակցությունը խիստ կարևոր է որակյալ փաստաթղթի ընդունման համար։

Միջոցառումն իրականացվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից` ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ։

← Վերադառնալ ցուցակին