Նորություններ և իրադարձություններ
«Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխություն 2013
27.09.2013
						2013թ. սեպտեմբերի 27-ին տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու համար արդեն 11-րդ անգամ Երևանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ Ոսկե բանալին` որպես բաց և հրապարակային աշխատանքի խորհրդանիշ, շնորհվեց հետևյալ անձանց և կազմակերպություններին.
·         ՀՀ Ֆինանսների նախարարությանը` որպես  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական կառավարման մարմին, 
·         ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգին` www.e-register.am` որպես  տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք,
·         «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին` որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն, 
·         Panorama.am առցանց լրատվամիջոցին՝ որպես տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց,
·         Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին` որպես տեղեկատվության ազատության խախտված իրավունքը վերականգնած դատավոր,
· Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին` որպես տեղեկատվութան ազատության խախտված իրավունքի համար ամենահամառ ու հետեւողական պայքարող իրավաբան:
Այս տարի ԻԱԿ-ի երկու հատուկ դրական մրցանակները շնորհվեցին
- ՀՀ Կառավարության աշխատակազմին «Բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնությանը Հայաստանի Գործողությունների պլանի իրականացման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար:
 
- ՀՀ Սփյուռքի նախարարությանը 2013 թ.-ին տեղեկատվության ազատության ամենաշատ էլեկտրոնային հարցումներին ժամանակին և լիարժեք պատասխաններ տալու համար:
 
Մրցանակաբաշխության բացասական խորհրդանիշը` Ժանգոտ կողպեքը, որպես փակ աշխատանքի խորհրդանիշ շնորհվեց.
- 2013թ. ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ      մարմիններին`
 
-         ՀՀ Քաղաքաշինության նախարարություն, 
-         ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն,
-         ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն,
- “Փարկինգ սիթի սերվիս” ՓԲԸ:
- Երևանի քաղաքապետարանին` որպես քաղաքացիների տեղեկություն ստանալու հարցումներին ամենադանդաղ պատասխանող մարմին,
 
- ՀՀ Ազգային ժողովին` որպես Հայաստանի Հանրապետության ամենափակ      գերատեսչություն, որն ամենավատն է կատարում “Տեղեկատվության ազատության մասին”      ՀՀ օրենքի պահանջները
 
Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է ոլորտում գործող 8 հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրին: 
 Հրապարակային և փակ գերատեսչությունների ընտրության չափանիշներին կարող եք ծանոթանալ ԻԱԿ-ի ինտերնետային կայքում՝ http://www.foi.am/hy/award-standards/։ Նախորդ տարիների արդյունքներին կարող եք ծանոթանալ՝ http://www.foi.am/hy/awards-winners/:
 Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։