Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

13.07.2019 - ԶԼՄ-ների հարցումների միայն 53%-ն է ժամանակին պատասխան ստանում․ ինչպե՞ս փոխել իրավիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am առցանց պարբերականը անդրադարձել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում ՀՀ արդարադատության նախարարության և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի առաջարկած փոփոխությունների նախագծին։

10.07.2019 - Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորում. ներդրվում է նոր նախագիծ

ArmDay.am-ը անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարության և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից կազմակերպված «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի հանրային քննարկմանը:

03.07.2019 - Լրատվամիջոցների հաշվառման գաղափարը ռիսկ է. Շուշան Դոյդոյան

Ա1+-ը անդրադարձել է նոր օրենսդրական նախաձեռնությանը։ ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանի կարծիքով՝ լրատվամիջոցների հաշվառման գաղափարը ռիսկ է՝ պետության կողմից անհարկի միջամտության։

01.07.2019 - Մասնագետները հետադիմական են որակում կառավարության նախաձեռնությունը.(Տեսանյութ)

Pastinfo-ն անդրադարձել է ‹‹ԶԼՄ-ների մասին›› օրենքում կառավարության նախաձեռնած փոփոխությունների նախագծին: ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը ևս անդրադարձել է հարցին:

03.05.2019 - «Գնումների մասին» ՀՀ օրենքը չի համապատասխանում տեղեկատվության ազատության ձեւավորված դրական պրակտիկային

««Գնումների մասին» ՀՀ օրենքը չի համապատասխանում ոչ տեղեկատվության ազատության ձեւավորված դրական պրակտիկային, ոչ էլ տեղեկատվության ազատության օրենքի տրամաբանությանն ու կարգավորումներին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։

23.03.2018 - Սահմանափակվում է լրագրողները մուտքը Երևանի ավագանու նիստերի դահլիճ

Երևանի ավագանու նիստերը լուսաբանող լրագրողներն այսուհետ դահլիճում կարող են ներկա լինել միայն քաղաքապետի կամ նիստը վարողի թույլտվությամբ: