Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

03.05.2010 - www.azatutyun.am"«Մամուլի ազատությունը»` լուսանկարներում "

 Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Նկարիչների միությունում բացվեց "Մամուլի ազատություն. տեղեկատվություն ստանալու իրավունք" խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, որի կազմակերպիչ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը "Մաքսլիբերթի"-ի հետ զրույցում ասաց, որ ներկայացված 300 լուսանկարներից ժյուրին ընտրել է 30-ը: «Առաջին անգամ է այս թեմայով լուսանկարչական ցուցահանդես կազմակերպվում, եւ մասնակիցներն էլ ոչ միայն պրոֆեսիոնալ լուսանկարիչներ...

03.05.2010 - panorama.am"Մամուլի ու տեղեկատվության ազատության մասին` լուսանկարների միջոցով"

Այսօր Մամուլի ազատության օրը նշանավորվեց նաև ազատ խոսքի ու տեղեկատվության թեմայի շուրջ` "Մամուլի ազատություն, տեղեկատվության ազատության իրավունք" թեմայով ցուցահանդեսով:

03.05.2010 - www.armenpress.am"Մամուլի ազատությունը` լուսանկարներում. Հայաստանի նկարիչների միությունում բացվեց ցուցահանդես "

Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացվեց լուսանկարների ցուցահանդես «Մամուլի ազատություն. տեղեկատվության ազատության իրավունք» խորագրով: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին եւ լրագրողներին իրենց շնորհավորական խոսքերն ասացին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան, այլք: Ցուցադրությունը կազմակերպվել էր...

03.05.2010 - Aysor.am"Ա. Աշոտյանը ուշադրության կենտրոնում էր"

Թեև այսօր մամուլի ազատության օրն է, և, ըստ էության, լրագրողները պետք է ուշադրության կենտրոնում լինեին, սակայն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպած «Մամուլի ազատություն. Տեղեկատվության ազատության իրավունք» խորագրով ցուցահանդեսի ժամանակ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էր հայտնվել ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ ցուցահանդեսի լուսանկարներից մեկում Արմեն Աշոտյանն էր` խիստ զարմացած հայացքով: Նախարարը ժպիտով նայեց իրեն, ապա սահուն կերպով անցավ...

09.04.2010 - report.am.«Լրագրողի համար ամենահզոր լծակը իր իրավունքների իմացությունն է»

Հարցազրույց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանի հետ -Հայտնի է, որ մեր իրականությունում մեծ թիվ են կազմում լրագրողների համար, այսպես ասած, «անհասանելի» պաշտոնյաներն ու պատգամավորները: Ի՞նչ անի լրագրողը, երբ իր նյութի համար պարզապես անհրաժեշտ է վերոնշյալ մարդկանցից խոսք վերցնելը կամ նրանց հետ խոսելը, մինչդեռ նրանք խուսափում են: -Իմ կարծիքով առաջին հերթին լրագրողը պետք է շատ լավ իմանա օրենքով իրեն տրված իրավունքները, որպեսզի կարողանա...

26.09.2008 - panorama.am."Տեղեկատվության ազատության 6-րդ մրցանակաբաշխություն. Ոսկե բանալիներ ու ժանգոտ կողպեքներ"

Վեց «ոսկե» բանալի ու երկու «ժանգոտ» կողպեք` համապատասխանաբար ամենաթափանցիկ աշխատանքի և ամենափակ ու գաղտնի աշխատած գերատեսչություններին: 6-րդ տարին անընդմեջ անցկացվեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի»` «Տեղեկատվության ազատության» մրցանակաբաշխությունը: Կազմակերպիչները այս տարի այն նվիրել են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ընդունման 5-րդ տարելիցին և կոռուպցիայի դեմ պայքարին: Այսպիով` Տեղեկատվության ազատության...