Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

05.05.2014 - ՏԱ ֆոտոցուցահանդեսը միջազգայնանում է

Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք խորագրով այսօր բացված ֆոտոցուցահանդեսը թվով չորրորդն էր: Կազմակերպիչներն էին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ)` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի հետ։ Ցուցահանդեսը կազմակերպվել էր ՀՀ նկարիչների միությունում:

05.05.2014 - ԶԼՄ-ները ֆոտոցուցահանդեսի մասին

«Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով չորրորդ ֆոտոցուցահանդեսի մասին ԶԼՄ-ների հրապարակումներին կարող եք հետևել հետևյալ հղումներով:

19.03.2014 - Պետական կառույցների թափանցիկությունը ռեյտինգավորվելու է

"Ժանգոտ կողպեք"-ներ և "Ոսկեգույն բանալի"-ներ պետական կառավարման մարմիններն այսուհետ ստանալու են` համապատասխան իրենց ունեցած ռեյտինգի: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) մշակել է ռեյտինգավորման 53 չափանիշ, որոնցով չափվելու է պետական կառույցի հրապարակայնության և թափանցիկության աստիճանը: ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ չափորոշիչները բաժանված են երեք խմբի:

11.03.2014 - Շուշան Դոյդոյան. "Պատասխանատվության ենթարկվեցին երկու պաշտոնյաներ"

"Անցած տարվա դատական պրակտիկան մի քայլ առաջ էր հատկապես այն առումով, որ ունեցանք միանգամից երկու դատական որոշում, որոնցով վարչական պատասխանատվության ենթարկվեցին տեղեկություն ստանալու իրավունքը ոտնահարած երկու պաշտոնյաներ։ Մյուս ձեռքբերումն այն էր, որ դատական գործերի ավելի քան 80 տոկոսը կայացվել է ԻԱԿ-ի օգտին...

11.03.2014 - ԻԱԿ-ը նոր ինդեքսով "կդաստիարակի" պետական մարմիններին

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) տարիներ շարունակ ջանք է թափում՝ մեր պետական կառույցներին "դաստիարակելու", որ հասարակության և մամուլի հետ աշխատեն բաց և թափանցիկ, և եթե լրագրողը, օրինակ, հարցում է ուղարկում որևէ պետական մարմնի, բարի լինեն օրենքով սահմանված հնգորյա ժամկետում բարեխղճորեն և պատշաճ կերպով պատասխանեն հարցմանը։

11.03.2014 - Գործարկվելու է տեղեկատվական ազատության գնահատման էլեկտրոնային նոր համակարգ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գործարկելու է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հրապարակայնության եւ տեղեկատվական ազատության գնահատման ինդեքս:Այդ մասին այսօր հայտարարել է Կենտրոնի փորձագետ Լիանա Դոյդոյանը: