Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

04.08.2015 - "Փարքինք Սիթի Սերվիս"-ի գաղտնի ավտոկայանատեղերը

Գրեթե երկու տարի է` ինչ "Փարկինգ սիթի սերվիս" ՓԲԸ-ն չի բացահայտում Հայաստանում իր ավտոկայանատեղերի տեղաբաշխումը նույնիսկ դատարանում:

28.07.2015 - "Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքը մարդիկ պետք է ամեն օր իրենց վրա զգան"

Կրթությունը, առողջապահությունը, ոստիկանությունը եւ պետական եկամուտների ոլորտները ամենաթիրախայինն են եւ հակակոռուպցիոն պայքարը պետք է լինի այս ոլորտներում: Այսօր` հուլիսի 28-ին, կառավարությունում տեղի ունեցող Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը:

21.07.2015 - Ինֆորմացիայի ազատության կենտրոնը՝ Ջերմուկի քաղաքապետարանի դեմ

Ջերմուկի քաղաքապետարանի դեմ վարչական դատարան դիմելով՝ պահանջը սա է՝ վարչական մարմնի գործողությունը (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչել, պարտավորեցնել քաղաքապետարանին տեղեկատվություն տրամադրել եւ հատուցել ոչ իրավաչափ գործողությամբ (անգործությամբ) պատճառած վնասը:

29.05.2015 - Կառավարությունը ներառել է ՀԿ-ների առաջարկները տեղեկատվության տրամադրմանը վերաբերող որոշման նախագծում

"Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին" ՀՀ կառավարության որոշման լրամշակված նախագծում արտացոլված է հասարակական կազմակերպությունների ներկայացրած առաջարկների հիմնական մասը։

29.05.2015 - ԻԱԿ-ը դրական է գնահատում տեղեկատվության տրամադրման կարգի մասին Արդարադատության նախարարության մշակած նախագիծը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մայիսի 27-ին մասնակցել է "Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին" ՀՀ կառավարության որոշման լրամշակված նախագծի հանրային քննարկմանը: Այն կազմակերպվել էր "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" հասարակական կազմակերպության կողմից՝ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ:

29.05.2015 - Մենք մտել ենք "Խորամանկ պատասխանների փուլ"

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյանը ներկայացրեց ՏԱ օրենքի հնարավոր փոփոխությունների մասին լրամշակված տարբերակը: Ըստ իրավաբանի, նշյալ տարբերակը "ռազմավարորեն" ոչ բոլոր հարցերն է լուծում: Սակայն կարգավիճակ կտրվի էլեկտրոնային հարցումներին: Գ. Հայրապետյանն ասաց, որ ունեցել են երկու դատ, մասնավորապես Լոռու եւ …