Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

Առավոտ․ Ավելի բարձր տուգանքներ՝ տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար

21.11.2022

2022 թվականի հոկտեմբերի 14-ին ուժի մեջ է մտել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի եւ արդարադատության նախարարության համատեղ օրենսդրական նախաձեռնությունը՝ բարձրացնել տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար վարչական պատասխանատվության չափը։ Օրենսդրական փոփոխությունը նախաձեռնել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դեռեւս 2021 թվականի նոյեմբերին եւ հանրագրով ներկայացրել արդարադատության նախարարությանը։

Նախագծով փոփոխվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 189.7-րդ հոդվածը։ Այն վարչական պատասխանատվություն` տուգանք է նախատեսում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից օրենքով նախատեսված տեղեկությունը չտրամադրելու համար։

 

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։ 

 

 

← Վերադառնալ ցուցակին