Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Տեղեկատվական քարտեր

27.04.2022 - Բաց կառավարման գործընկերություն․ Հայաստան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մշակել է Բաց կառավարման գործընկերության հայաստանյան փորձառության ու առանձին հանձնառությունների մասին պատմող տեղեկատվական քարտերի շարք։ Տեղեկատվական քարտերը մշակվել են «Աջակցություն ԲԿԳ գործողությունների ազգային 5-րդ ծրագրի համատեղ ստեղծմանը» ծրագրի շրջանակում։ Այն իրականացվում է Արմավիրի զարգացման կենտրոնի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ համատեղ՝ ԵՄ աջակցությամբ։

28.03.2022 - Իրական շահառուների թափանցիկություն և հայտարարագրում․ հարցուպատասխան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մշակել է իրական շահառուների թափանցիկության և հայտարարագրման վերաբերյալ հաճախ տրվող հարցերի և պատասխանների տեղեկատվական երկլեզու գրքույկ։ Այն պատրաստվել է «Ապատեղեկատվության դեմ պայքար մասնավոր հատվածում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ:

06.03.2022 - Իրական շահառուների թափանցիկություն. տեղեկատվական քարտեր լրագրողների համար

Տեղեկատվական քարտերը պատրաստվել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից՝ Open Ownership կազմակերպության աջակցությամբ «Իրական շահառուների տվ յալների ստանդարտի կիրառումը Հայաստանում» խորագրով ծրագրի շրջանակում, որն իրականացվել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) և Open Ownership-ի հետ համատեղ:

23.12.2021 - Իրական շահառուների թափանցիկություն

Տեղեկատվական քարտեր՝ իրական շահառուների թափանցիկության թեմայով։

01.12.2021 - Անձնական տվյալների պաշտպանություն․ հուշաթերթիկ քաղաքացու համար

Անձնական տվյալների պաշտպանություն․ հուշաթերթիկ քաղաքացու համար

01.12.2021 - Ընտրությունները լուսաբանողի հուշաթերթիկ

  Ընտրությունները լուսաբանողի հուշաթերթիկ