Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ՏԱ ուսուցումներ

Իրականացված

13.03.2009 - Ուսանողները ծանոթանում են ՏԱ օրենքին

Փետրվարի 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Երեւան քաղաքում ուսանողների հետ անցկացրեց ուսուցում` «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին 56 ուսանողներ: Պարզվեց, որ ուսանողներից քչերն են ծանոթ ՏԱ օրենքին, ինչն էլ բավականին մեծ հետաքրքրություն առաջացրեց նրանց մոտ, երբ ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը ներկայացրեց ՏԱ օրենքը, պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկը, տեղեկատվություն ստանալու հարցում...

02.03.2009 - ԻԱԿ-ի հերթական այցը Տավուշի մարզ էր

Փետրվարի 27-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում էր: Նպատակը` նշյալ մարզի համայնքապետերի հետ անցկացնել ուսուցում` «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով: Քննարկմանը ներկա էին 26 համայնքապետեր եւ համայնքային ծառայողներ: ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը ներկաներին նախ ներկայացրեց ՏԱ օրենքը, տեղեկատվության դասակարգման, մշակման, պահպանման կարգը, պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկը, ապա եւ`...

19.02.2009 - Եւս մի մարզ ծանոթացավ ՏԱ օրենքի հետ

“Տեղեկատվության ազատությունը դա հրապարակայնությունն է, թափանցիկությունը եւ մատչելիությունը”,- այս 3 առանցքային հարցերի շուրջ ծավալվեց «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով ուսուցումը, որը փետրվարի 17-ին Կոտայքի մարզում կազմակերպել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը` նշյալ մարզի քաղաքացիական հասարակության 27 ներկայացուցչի համար: ԻԱԿ ծրագրերի համակարգող Անահիտ Քոչարյանը ներկաներին տեղեկացրեց ԻԱԿ-ի գործունեության մասին, ԻԱԿ-ի կողմից...

23.01.2009 - Վերապատրաստման դասընթաց թաղապետարանների աշխատակիցների համար

Հունվարի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Երեւանում կազմակերպել էր վերապատրաստման դասընթաց` «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով, որին մասնակցում էին Երեւանի 12 համայնքների 26 ներկայացուցիչներ: ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը ներկաներին մանրամասնեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը` տեղեկատվության դասակարգման կարգն ու անհրաժեշտությունը, պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկը եւ այլն:...

26.12.2008 - Շիրակի մարզի պաշտոնյաները եւս ծանոթացան ՏԱ օրենքին

Դեկտեմբերի 24-ին ԻԱԿ-ի ներկայացուչները Շիրակի մարզի Գյումրի քաղաքում էին, որտեղ ուսուցում էր կազմակերպել  «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով: Հանդիպմանը մասնակցում էին մարզի 38 պաշտոնյաներ` համայնքապետեր, համայնքների աշխատակազմերի ղեկավարներ եւ քարտուղարներ ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը ներկաներին մանրամասնեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը` տեղեկատվության  դասակարգման կարգն ու...

27.11.2008 - Վերապատրաստվեցին դատախազության աշխատակիցները

Նոյեմբերի 15-16-ը Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Աղվերանում կազմակերպել էր վերապատրաստման դասընթաց դատախազության աշխատկիցների համար` «Տեղեկատվության ազատությունը ՀՀ դատախազության համակարգում» թեմայով: Բանախոսներ ԱԺ եւ ԻԱԿ փորձագետ Մարինե Հակոբյանը եւ ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տրուզյանը մասնակիցներին ներկայացրեցին տեղեկատվության ազատության հասկացությունը, տեղեկատվության ազատության ազգային եւ միջազգային իրավական հենքը, ՏԱ կիրառման պրակտիկան եւ մեխանիզմները...