Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ՏԱ ուսուցումներ

Իրականացված

05.03.2010 - Հրապարակայնության ապահովումը պետական կառավարման համակարգում

2010թ. մարտի 4-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ նախագահի աշխատակազմի “Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն” ՊՈԱԿ-ի հետ համատեղ ՀՀ մարզպետարանների տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների ղեկավարների եւ մարզպետների մամուլի քարտուղարների համար կազմակերպել էր աշխատանքային քննարկում` “Հրապարակայնության ապահովումը պետական կառավարման համակարգում” թեմայով: ՀՀ նախագահի աշխատակազմի “Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն” ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Մերի...

01.03.2010 - Մարզպետարաններում արդեն գործում է «Mulberry» համակարգը

Հայաստանի բոլոր մարզպետարաններում մարտի 1-ից գործելու է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգը: Այսուհետ մարզպետարանների թե ներքին եւ թե արտաքին բոլոր գրագրությունները կատարվելու են էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության նշյալ համակարգի ներդրումը մարզպետարաններում նորույթ է, այդ իսկ պատճառով էլ փետրվարի 26-27-ին, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ Աղվերանում կազմակերպել էր աշխատանքային...

22.02.2010 - Ուսուցում ՀՀ ԳԱԱ-ում

Փետրվարի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ ԳԱԱ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր ուսուցում` “Ինչպես օգտագործել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը” թեմայով: ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը ներկաներին մանրամասնեց, թե ինչ է տեղեկատվության ազատությունը, ինչպես պետք է օգտվել տեղեկատվություն ստանալու իրավունքից, ինչպես նաեւ` տեղեկատվություն ստանալու կարգը, ժամկետները, մերժման հիմքերը եւ այլն: Նաեւ բացատրեց, թե ինչ կարգով եւ ում կարելի է...

22.12.2009 - Հրապարակայնության ապահովումը Երեւանի վարչական շրջաններում

Դեկտեմբերի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Երեւանի բոլոր վարչական շրջանների ներկայացուցիչների համար կազմակերպել էր աշխատանքային քննարկում` “Ինչպես կիրառել “Տեղեկատվության ազատության” մասին ՀՀ օրենքը” թեմայով: ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը խոսեց տեղեկատվության ազատության, հրապարակայնության անհրաժեշտության մասին, նաեւ ներկայացրեց ՏԱ օրենքը, իսկ ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանն էլ խոսեց ՏԻՄ-երի պարտականությունների մասին: ԻԱԿ նախագահը մասնակիցներին ներկայացրեց հրապարակայնության...

07.12.2009 - ՏԱ մատչելիություն նաեւ հաշմանդամների համար

Դեկտեմբերի 4-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հաշմանդամություն ունեցող անձանց համար կազմակերպել էր ուսուցում` “Ինչպես ստանալ տեղեկատվություն սոցիալական ներառման ճանապարհին” թեմայով: Քննարկմանը մասնակցում էին 50-ից ավելի անձինք, այդ թվում եւ` հաշմանդամություն ունեցող անձանց ծնողներ: ԱԺ եւ ԻԱԿ փորձագետ Մարինե Հակոբյանը ներկաներին ներկայացրեց սոցիալական ներառումը եւ տեղեկատվության ազատության իրավունքից օգտվելու անհրաժեշտությունը: “Սոցիալական ներառումը ենթադրում է հաշմանդամություն ունեցող...

13.08.2009 - Հարցում ուղարկելիս լինել մասնակից, այլ ոչ` պահանջատեր

Օգոստոսի 12-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը “Ինչպես կիրառել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը թեմայով աշխատանքային քննարկում էր կազմակերպել Շիրակի մարզում` մարզպետարանի աշխատակիցների եւ համայնքապետերի համար: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Մարինե Հակոբյանը ներկաներին ներկայացրեց ՏԱ օրենքի այն սկզբունքները, որոնց առկայության դեպքում նրանք կկարողանան աշխատել իրավական հիմքի վրա, կլինեն քիչ խոցելի եւ պաշտպանված: “Օրենքը պետք է դառնա արդյունավետ աշխատանքի գործիք եւ...