Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ՏԱ ուսուցումներ

Իրականացված

16.04.2021 - Փաստերը ստուգում են պաշտոնյաները

«Փաստերի ստուգումը պաշտոնյաների համար» աշխատաժողովների շարքն այս շաբաթ ներգրավել էր պետական կառավարման քսան մարմինների չորս տասնյակ պաշտոնյաների։

19.02.2021 - Պետական պաշտոնյաները քննարկում են տեղեկատվության ազատության խնդիրները կառավարման համակարգում

Փետրվարի 15-16-ին և 18-19-ին ԻԱԿ նախաձեռնությամբ անցկացվեց «Տեղեկատվության ազատությունը կառավարման համակարգում» առցանց աշխատաժողովը, որը նախատեսված է պետական կառավարման մարմինների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների աշխատակիցների համար։

23.02.2018 - 50 քաղծառայող վերապատրաստվեց

2018թ.-ի փետրվարի 19-ին և 22-ին Ինֆորմացիայի ազատությայն կենտրոնը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համատեղ իրականացրեց քաղծառայողների վերապատրաստում Տեղեկատվության ազատության ոլորտում:

20.06.2014 - Հակակոռուպցիոն դասընթացներն ընթացքի մեջ են

"Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում" ծրագրի շրջանակում հունիսից իրականացվում են հակակոռուպցիոն դասընթացներ հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների համար:

14.09.2013 - 20 ՏԱ ուսուցանող Հայաստանի 8 տարբեր մարզերում

Սեպտեմբերի 9-10-ին և 12-13-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը անցկացրեց Տեղեկատվության ազատության վերապատրաստման դասընթաց քաղաքացիական ակտիվիստների համար: "Ուսուցանում ուսուցանողների համար" ձևաչափով դասընթացին մասնակցում էին ՀՀ 8 տարբեր մարզերի իրավապաշտպան ՀԿ ներկայացուցիչներ և լրագրողներ:

26.08.2013 - Ի՞նչ գիտեն տեղեկատվության ազատության մասին քաղաքացիական ծառայողները. ՏԱ օրենքի մասին հարցաթերթերի վերլուծություն

2013 թվականի մայիսի 13-ից 30-ը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից անցկացված "Տեղեկատվության ազատությունը և հասարակության հետ կապերի ապահովումը կառավարման համակարգում" թեմայով վերապատրաստման դասընթացի շրջանակում տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու 74 քաղաքացիական ծառայողներ լրացրեցին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմած ՏԱ մասին 2 հարցաթերթերը: