Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ՏԱ ուսուցումներ

Իրականացված

10.12.2021 - «Իրական շահառուների տվյալների ստանդարտի կիրառումը Հայաստանում» թեմայով դասընթաց

«Իրական շահառուների տվյալների ստանդարտի կիրառումը Հայաստանում» խորագրով առցանց աշխատաժողովի առաջին հանդիպումը տեղի ունեցավ դեկտեմբերի 7-ին։ Միջոցառումը կազմակերպել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Open Ownership-ի և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) գործընկերությամբ: Եռօրյա կրթական նախաձեռնությանը միացել են շուրջ երեք տասնյակ ՔՀԿ ներկայացուցիչներ։

06.08.2021 - ԱՏՊ վերապատրաստում 52 համայնքների ՏԻՄ-երի համար

ՀՀ բոլոր մարզերի խոշորացված 52 համայնքների ՏԻՄ 110 աշխատակիցներ օգոստոսի 2-5-ը մասնակցեցին ՏԻՄ-երի համար նախատեսված անձնական տվյալների պաշտպանության և տեղեկատվական անվտանգության թեմայով վերապատրաստուման դասընթացին։

02.08.2021 - ԱՏՊ վերապատրաստում ՏԻՄ-երի համար

Այսօր մեկնարկեց ՏԻՄ-երի համար նախատեսված անձնական տվյալների պաշտպանության և տեղեկատվական անվտանգության թեմայով վերապատրաստումների շարքը։ Վերապատրաստումներն իրականացնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ։

15.06.2021 - Զրպարտություն, վիրավորանք և ատելության խոսք․ լրագրողները քննարկում են պաշտպանության մեխանիզմները

Հունիսի 3-ին և 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպել էր «Զրպարտություն, վիրավորանք, ատելության խոսք. ինչպես պաշտպանվել» թեմայով առցանց հանդիպումներ հայաստանյան լրագրողների համար։

01.06.2021 - Իրազեկ և ուժեղ․ փաստերը ստուգում են երիտասարդները

Մայիս ամսին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Իրազեկ և ուժեղ երիտասարդություն» ծրագրի շրջանակում իրականացրեց «Փաստերի ստուգումը ուսանողների համար» առցանց դասընթաց հայաստանյան բուհերի ուսանողների համար։

23.04.2021 - Փաստերի ստուգում․ աշխատաժողովների շարքն ավարտվեց

Ապրիլի 23-ին ամփոփվեց «Փաստերի ստուգումը պաշտոնյաների համար» աշխատաժողովների շարքի վերջին` երրորդ մասը, որին մասնակցում էին կառավարության ենթակա մարմինների և մարզպետարանների ներկայացուցիչներ։