Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ՏԱ ուսուցումներ

Իրականացված

16.10.2006 - Ի՞նչ պահանջես 4-րդ դասարանի կրթությամբ պաշտոնյայից

§Մենք շատ ենք կարեւորում տեղեկատվության ազատությունը, բայց արի 4-րդ դասարանի կրթություն ունեցող պաշտոնյային հասկացրու, որ չխախտի օրենքը: Չի ստացվի. նա նույնիսկ օրենք կարդալ չի կարող¦,- խոստովանեց Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը հոկտեմբերի 13-ին Աշտարակում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի եւ ԱռԹիԱյ-ի կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ:   Արագածոտնի մարզպետարանի, մարզի քաղաքային եւ գյուղական համայնքների 31 պաշտոնյաներ հավաքվել էին` ԻԱ...

05.09.2006 - Պաշտոնյաների պասիվությունը գալիս է փորձի պակասից

«Յուրաքանչյուր ոք կարող է իմանալ, թե մեր համայնքի ավագանու ամեն մի անդամն այս կամ այն հարցը քվեարկելիս ինչ շահով է առաջնորդվել` անձնակա՞ն, թե՞ հասարակական», - ասաց Չարենցավանի քաղաքապետարանի աշխատակից Գրիշա խաչատրյանը սեպտեմբերի 4-ին Հրազդանում ԱռԹիԱյ կազմակերպության հետ համատեղ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ: Կոտայքի մարզպետարանի, մարզի քաղաքային եւ գյուղական համայնքների 45 պաշտոնյաների մասնակցությամբ «Ինչպե՞ս կիրառել...

31.08.2006 - ԻԱ կենտրոնը պատրաստ է օգնել պաշտոնյաներին

Օգոստոսի 21-ին Տավուշի մարզում ԻԱ կենտրոնի կազմակերպած «Ինչպե՞ս կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ մարզի պաշտոնյաների մեծամասնությունը խոստովանեց, որ «ՏԱ մասին» օրենքով նախատեսված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկություններն իրենց կառույցները չեն հրապարակում: ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը պաշտոնյաներին բացատրեց, թե ինչպես կարող են կատարել օրենքի պահանջը առկա սահմանափակ ֆինանսական եւ տեխնիկական...

07.07.2006 - Դուք չգայիք, մենք օրենքը կարդացողը չէինք

«Ինչպե՞ս կիրառենք «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, երբ այն չենք էլ կարդացել»,- անկեղծորեն խոստովանեց Սարուխան գյուղի ավագանու անդամը։ «Մենք չենք ստանում նույնիսկ հողային, քաղաքացիական օրենսգրքերը, էլ ուր մնաց «ՏԱ մասին» օրենքն ուղարկեին։ Որտեղի՞ց իմանանք` օրենքն ինչ է սահմանում»:   Հուլիսի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԱռԹիԱյ կազմակերպության հետ համատեղ Գեղարքունիքի մարզպետարանի, մարզի քաղաքապետարանների եւ գյուղական...

22.06.2006 - Պաշտոնյաներին ո՞վ է պաշտպանելու

Հունիսի 27-ին Վանաձորում ԻՆֆորմացիայի ազատության կենտրոնը ԱռԹիԱյ կազմակերպության հետ միասին Լոռու մարզպետարանի, մարզի քաղաքապետարանների եւ գյուղական համայնքների 31 պաշտոնյաների մասնակցությամբ կազմակերպել էր աշխատանքային քննարկում` «Ինչպե՞ս կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով: «Ինֆորմացիան թանկ է, եւ այն չենք կարող հենց այնպես տրամադրել»,- այսպես են պատասխանել Վանաձորի քաղաքապետարանի աշխատակցին, երբ նա Լոռու մարզի սոցիալական...

08.06.2006 - Առանց հրահանգի՝ ի՞նչ տեղեկատվություն

Հունիսի 8-ին Շիրակի մարզում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը եւ Ար-Թի-Այ կազմակերպությունը կազմակերպել էին աշխատանքային քննարկում` «Ինչպե՞ս կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը: «Չինովնիկը ուզի, թե չուզի քաղաքացուն հետաքրքրող տեղեկությունները կտրամադրի, եթե նրան վերեւից` կառավարության որոշմամբ հրահանգեն»,- այսպիսի բացահայտում արեց Շիրակի մարզի գյուղապետերից մեկը  քննարկման ժամանակ։ Ի պատասխան՝ ԻԱ կենտրոնի փորձագետ Մարինե...