Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ՏԱ ուսուցումներ

Իրականացված

31.07.2008 - «Շատ բան իմանան, պրծում չենք ունենա»

Հուլիսի 25-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում կազմակերպել էր ուսուցում մարզի պաշտոնյաների՝ համայնքների ղեկավարների, ավագանիների անդամների համար` «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով: Քննարկման մասնակիցները 30-ն էին` գյուղապետեր, քաղաքապետեր եւ աշխատակազմերի քարտուղարներ: Քննարկման նպատակն էր սովորեցնել մասնակիցներին «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը,...

04.06.2008 - «Տեղեկատվության ազատության վերաբերյալ վերապատրաստման դասընթաց հասարակայնության հետ կապերի պատասխանատու քաղաքացիական ծառայողների համար»

Մայիսին կազակերպված 3 շաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակցեցին մոտ 90 մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու պաշտոնյա: Մասնակիցները բաժանվել էին 3 խմբի` յուրաքանչյուրում մոտ 30-ական հոգի: Յուրաքանչյուր խումբ մասնակցեց երկօրյա դասընթացի` օրական շուրջ 8 ժամ տևողությամբ: Վերապատրաստման դասընթացի ընթացքում պաշտոնյաները ծանոթացան. 1. տեղեկատվության ազատության հիմքում ընկած հիմնարար սկզբունքներին, 2. մամլո քարտուղարների ՏԱ օրենքով ամրագրված պարտականություններին,...

26.05.2008 - Վերապատրաստվեցին Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի 76 պաշտոնյա

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի 76 պաշտոնյա մասնակցեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի եւ Քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից կազմակերպված տեղեկատվության ազատությանը վերաբերյալ ուսումնական դասընթացներին։ Ուսուցմանը մասնակից բոլոր պաշտոնյաները նշել են, որ իրենք շատ են զգում տեղեկատվության ազատության օրենսդրության իմացության անհրաժեշտությունն իրենց պրակտիկայում։ Մեծ մասը նաեւ նշել է, որ նման դասընթացները պետք է անցկացվեն...

25.01.2007 - Ձեր օրենքն ավելի լավն է, քան մերը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2007թ.-ի հունվարի 17-ից 18-ը  լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների համար Ծաղկաձորում անցկացրեց "Տեղեկատվության ազատության մասին օրենքի կիրառումը" թեմայով աշխատանքային քննարկում: ԱԺ եւ ԻԱԿ փորձագետ Մարինե Հակոբյանը մասնակիցներին ներկայացրեց "ՏԱ  մասին" ՀՀ օրենքի դրույթներն ու դրանց ճիշտ կիրառման ձեւերը, ինչպես նաեւ` տեղեկատվություն ստանալու հարցման օրինակելի ձեւը: Քննարկմանը մասնակցում էր նաեւ  ՀՀ ...

25.01.2007 - ԻԱԿ-ն նպաստում է կառույց-քաղաքացի կապի ամրապնդմանը

  2007թ.-ի հունվարի 19-ից 20-ը Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նախարարությունների, մարզպետարանների, քաղաքապետարանների, գյուղապետարանների, թաղապետարանների լրատվության պատասխանատուների համար "Տեղեկատվության ազատության մասին" օրենքի կիրառումը" թեմայով աշխատանքային քննարկում էր կազմակերպել Ծաղկաձորում:   Քննարկման բանախոս Աժ եւ ԻԱԿ փորձագետ Մարինե Հակոբյանը պաշտոնյաներին ծանոթացրեց "ՏԱ մասին" ՀՀ օրենքով նրանց տրվող իրավունքներին ու պարտականություններին: Բուլղարիայի...

01.11.2006 - Ավելի քան 341 պաշտոնյաներ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ավարտեց 2006թ. նախատեսված Տեղեկատվության ազատության ՀՀ օրենսդրությանը նվիրված մարզային ուսուցումների շարքը՝ իրականացնելով 12 ուսուցում եւ կրթելով 341 մարզային պաշտոնյայի։    «Եթե պաշտոնյան, ասենք, քաղաքապետը կամ նախարարը, որոշում է կայացնում, ու այն չի հրապարակվում, քաղաքացին, ինչքան էլ լավատես լինի, իրենից թաքուն պահվող այդ որոշման մասին լավ բան չի մտածի»,- ասաց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի...