Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ՏԱ ուսուցումներ

Իրականացված

Մեկնարկել են համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացները

02.12.2011

Տեղեկատվության ազատության կրթական կենտրոնում 2011թ. հոկտեմբերից վերսկսել են վերապատրաստման դասընթացները, որին մասնակցում են Կոտայքի, Արագածոտնի եւ Արարատի մարզերի տարբեր համայնքների համայնքային ծառայողներ: Դասընթացներն իրականացվում են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 129-Ա հրամանով հաստատված «Միջանձնային հարաբերությունները, տեղեկատվության ազատությունը եւ հասարակայնության հետ կապերի ապահովումը տեղական ինքնակառավարման համակարգում» վերապատրաստման ծրագրով: Յուրաքանչյուր դասընթաց տեւում է 3 օր: Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցներին շնորհվում են պետական վկայականներ՝ վավերացված ՀՀ տարածքային կառավարման նախարարության, ԻԱԿ-ի եւ Հայ պետական ծառայողների միության կողմից։

Նշենք, որ Տեղեկատվության ազատության կրթական կենտրոնը հիմնադրվել է 2010 թվականի նոյեմբերի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակներում: 2010-2011թթ.. կրթական կենտրոնում վերապատրաստվել են 301 քաղաքացիական ծառայող: 

← Վերադառնալ ցուցակին