Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ՏԱ ուսուցումներ

Իրականացված

ՏԱ ուսուցանողների վերապատրաստում

30.11.2011

Դասընթացին մասնակցեցին Հայաստանում գործող ՀԿ, ԶԼՄ 10 ներկայացուցիչ, ովքեր տեղեկատվության ազատության ոլորտում բավականին փորձ և գիտելիքներ ունեն և հետագայում կստանձնեն ՏԱ ուսուցանողների դերը:

ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանն իր ողջույնի խոսքում կարևորեց նման դասընթացի կարևորությունը` շեշտելով, որ այսօր արդեն մեծ պահանջ կա ՏԱ ոլորտի ուսուցանողների, ովքեր իրենց նախաձեռնությամբ կամ ԻԱԿ-ի հետագա ուսուցումներին կներկայացնեն Տեղեկատվության ազատության ոլորտը, հիմնական սկզբունքները, օրենսդրական կարգավորումը և կիրառումը ներկայացնել պաշտոնյանենրին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, կկիսվեն իրենց փորձով և այլն:

Երկօրյա դասընթացը բաժանված էր երկու հիմնական մասից. ԻԱԿ փորձագետ Լիանա Դոյդոյանը մասնակիցներին ներկայացրեց վերապատրաստման գործընթացում վերապատրաստողի դերի և հմտությունների սկզբունքները, բանավոր խոսքի և ներկայացման արվեստը:

Երկրորդ բաժինը ներկայացրեց ԻԱԿ իրավաբան Գևորգ Հայրապետյանը, ով մասնակիցների հետ քննարկեց ՏԱ ոլորտում առկա հիմնախնդիրները, օրենսդրական կարգավորումը և անհրաժեշտ բարեփոխումները: 

← Վերադառնալ ցուցակին