Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ՏԱ ուսուցումներ

Իրականացված

Տեղեկատվության ազատության կրթական կենտրոնի առաջին շրջանավարտները

29.11.2010

Պետական կառավարման համակարգի 15 ներկայացուցիչ հաջողությամբ ավարտեց "Ամբողջականության հիմունքները, Տեղեկատվության ազատությունը եւ հասարակության հետ կապերի ապահովումը կառավարման համակարգում" վերապատրաստման դասընթացը, որն իրականացվում է ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի, "Հայ պետական ծառայողների միություն" ՀԿ-ի և "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ի կողմից` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական օժանդակությամբ: Առաջին եռօրյա դասընթացին մասնակցել են ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի, ՀՀ գյուղատնտեսության եւ քաղաքաշինության նախարարության, ինչպես եւ ՀՀ մի շարք մարզպետարանների  աշխատակիցներ:

Բանախոսներն են.
  •  ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը (թեմա` Կոմունիկացիայի կառուցվածքը. Դժգոհ մասնակիցների հետ աշխատանքի մեթոդները. Քաղաքացիների սպասարկում),
  • ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի գիտակրթական վարչության պետ Գեղամ Սարգսյանը (թեմա` Միջանձնային հարաբերությունների տեսակները. Ղեկավար-ենթակա հարաբերություններ. Միջանձնային հարաբերություններն աշխատավայրում),
  •  “Հայ պետական ծառայողների միություն” ՀԿ-ի նախագահ Վաչե Քալաշյանը (թեմա` Էթիկա հասկացությունը. Օրենսդրության եւ էթիկական չափումների փոխհարաբերությունները. Բարոյականության հիմնախնդիրները պետական ծառայությունում. Կոռուպցիա հասկացությունը եւ պետական կառավարման համակարգում կոռուպցիայի ընկալման մակարդակը),
  • ՀՀ Գլխավոր դատախազի մամլո խոսնակ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Սոնա Տռուզյանը (թեմա` Կառավարչական հմտություններ. Հանրային կապեր. Քաղաքացիների հետ անմիջական շփումը. Հանրային հանդիպումներ եւ ժողովներ. Հեռախոսային զանգեր. Հասարակության հետ անուղակի հաղորդակցություն),
  • ՀՀ Ազգային Ժողովի եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Մարինե Հակոբյանը (թեմա` Ի՞նչ է տեղեկատվությունը եւ տեղեկատվության ազատությունը. Տեղեկատվության ազատության իրավական հենքը. Տեղեկատվության տրամադրման օբյեկտներն ու սուբյեկտները),
  • Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Գեւորգ Հայրապետյանը (թեմա` Տեղեկատվության ստանալու եւ տրամադրելու եղանակները. Տեղեկատվության տրամադրման մերժման հիմքերը. Բողոքարկում եւ Տեղեկություն ստանալու իրավունքի խախտման պատասխանատվությունը):
 
Վերապատրաստման դասընթացները տեղի են ունենալու 2010թ. նոյեմբերի 22-ից 2012թ. ապրիլի 22-ը: Յուրաքանչյուր դասընթաց կտեւի 3 օր:
 

 

← Վերադառնալ ցուցակին