Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Ընթացիկ

Աջակցություն Արցախցի գործընկերներին

15.11.2023

Արցախի մեդիա ներկայացուցիչների հզորացման ծրագիրն իրականացնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Լրագրողներ առանց սահմանների (RSF) միջազգային կազմակերպության աջակցությամբ: Այն մեկնարկել է 2023 թվականի նոյեմբերի 15-ին և կավարտվի 2024 թվականի փետրվարի 29-ին։ 

Ծրագիրն ուղղված է Արցախից բռնի տեղահանված լրատվամիջոցների մասնագետների և լրագրողների հրատապ պահանջների բավարարմանը:

Ծրագիրը բաղկացած է 2 փուլից.

1. Մասնագիտական հմտությունների զարգացման դասըթնացներ հետևյալ ուղղություններով. 

  • Տեղեկատվության ազատություն և անձնական տվյալների պաշտպանություն. 
  • Փաստերի ստուգում. տեղեկատվության ճշգրտությունը ստուգելու, կեղծ լուրերը բացահայտելու հմտությունների զարգացում,
  • Բաց տվյալների վերլուծություն և բաց աղբյուրների օգտագործում:

2. Մենթորություն. Ծրագրի երկրորդ փուլում դասընթացավար/մենթորների հետ մասնակիցները կպատրաստեն լրագրողական նյութեր, որոնց համար կտրվի դրամական փոխհատուցում: 

← Վերադառնալ ցուցակին