Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Ընթացիկ

Տնտեսական պատժամիջոցների ազդեցությունը բիզնես համայնքի վրա

03.07.2023

Ծրագիրն իրականացվում է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) կողմից: Այն մեկնարկել է 2023 թվականի հուլիսի 1-ին և կավարտվի 2023 թվականի հոկտեմբերի 31-ին։

Ծրագրի շրջանակում կիրականացվի հետազոտություն պատժամիջոցներից խուսափելու հնարավորությունների շրջանակը պարզելու նպատակով և կմշակվի դրանք իրագործելու ուղեցույց։

Հետազոտության արդյունքների հիման վրա ԻԱԿ-ը կմշակի քաղաքականության ճանապարհային քարտեզ, որը կներկայացնի պատժամիջոցներից խուսափելու մեթոդները։ Հետազոտական թիմը կառանձնացնի այն օրենքների և կանոնակարգերի շջանակը, որոնց բարեփոխուները կարող են նվազեցնել պատժամիջոցների հավանականությունն և/կամ օգնել խուսափել պատժամիջոցներից:

Ճանապարհային քարտեզի նախագիծը կքննարկվի համապատասխան շահագրգիռ կողմերի հետ՝ վերահաստատելու ներկայացված արդյունքներն ու առաջարկությունների փաթեթը և քննարկելու դրա իրականացման արդյունավետ մեխանիզմները։ Վերջնական ճանապարհային քարտեզը հասանելի կլինի ինչպես անգլերեն, այնպես էլ հայերեն լեզուներով:

← Վերադառնալ ցուցակին