Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Ընթացիկ

Տեղեկատվության մատչելիության բարեփոխում և իրական շահառուների թափանցիկությունը Հայաստանում

01.06.2023

Ծրագրին աջակցում է «Արևելյան գործընկերություն. Բաց դռների դրամաշնորհներ» ենթադրամաշնորհային նախագիծը «ԵՄ-ն բարեվարքության համար» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը մեկնարկել է 2023թ.-ի հունիս 1-ից, կավարտվի դեկտեմբերին: 

Ծրագրի հիմնական խնդիրներն են.

  • աջակցել կենտրոնական կառավարման մարմիններում տեղեկատվության ազատության ինքնագնահատման համակարգի ներդրմանը, որը նախատեսված է ԲԿԳ  Գործողությունների ազգային 5-րդ ծրագրով,  
  • լրացնել և կատարելագործել ՏԱ պատասխանատուների գիտելիքը և հմտությունները, 
  • խթանել իրական շահառուների տվյալների օգտագործումը,
  • բարձրացնել հանրային իրազեկվածությունը իրական շահառուների և տեղեկատվության ազատության մասին:

Ծրագիրը նախատեսում է հետևյալ գործողությունները.

  • պետական պաշտոնյաների/ՏԱ պատասխանատուների համար մշակել  ՏԱ ինքնագնահատման մեթոդաբանությունը գործնականում կիրառելու գործիքակազմ,
  • Կազմակերպել ՏԱ ինքնագնահատման մեթոդաբանության կիրառման երկու գործնական քննարկում,
  • մշակել իրական շահառուների տվյալների մոնիտորինգի գործիքակազմ, որը լրագրողներին, քաղաքացիական խմբերին և հետազոտողներին հնարավորություն կտա բացահայտել իրական սեփականատերերին և վերահսկել նրանց ետևում գտնվող ընկերությունների գործունեությունը,
  • ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների կարողությունները զարգացնելու համար կազմակերպել երկօրյա դասընթաց՝ օգտագործելով և վերլուծելով իրական շահառուների տվյալները:
  • Պատրաստել Տեեղեկատվության ազատության վերաբերյալ 5 անիմացիոն տեսահոլովակ և 10 ինֆոգրաֆիկա իրական շահառբարեփոխումների վերաբերյալ: 

← Վերադառնալ ցուցակին