Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Ընթացիկ

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագիր

01.11.2022

Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կողմից «Դիվելոփմենթ Պրոֆեշնլս Ինկ.» կազմակերպության միջոցով։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պատասխանատու է ծրագրով նախատեսված հաղորդակցման բաղադրիչների համար։ Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հոկտեմբերին և կավարտվի 2027 թվականի սեպտեմբերին։

Ծրագիրը նախատեսված է աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ձևավորելու առավել անաչառ և անկախ արդարադատության համակարգ և բարձրացնելու իրավունքի գերակայության հանդեպ հանրային վստահությունը:

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագիրն ունի 4 հիմնական նպատակ․

  • ստեղծել դատական վարչարարության և գործերի կառավարման առավել արդյունավետ և գործուն համակարգեր,
  • աջակցել դատական հաստատությունների ինքնակարգավորման ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը,
  • բարելավել իրավական և մասնագիտական կրթությունը,
  • խթանել արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացման վերահսկումը համագործակցային գործողությունների միջոցով։

 

← Վերադառնալ ցուցակին