Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Իրական շահառուների թափանցիկություն

24.12.2022 - ԻՇ հարցուպատասխան #1. Ո՞ր ընկերությունները և ի՞նչ ժամկետներում պետք է ներկայացնեն իրական շահառուների մասին հայտարարագրեր

Ո՞ր ընկերությունները և ի՞նչ ժամկետներում պետք է ներկայացնեն իրական շահառուների մասին հայտարարագրեր:

24.12.2022 - ԻՇ հարցուպատասխան #2. Ո՞վ է կազմակերպության իրական շահառուն

Ո՞վ է կազմակերպության իրական շահառուն: Տեսահոլովակը պատրաստվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Կոռուպցիան խաթարում է իրական շահառուների թափանցիկության զարգացումը» ծրագրի շրջանակում՝ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ:

24.12.2022 - Civic.am-«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը Սյունիքում իր ՀԷԿ-ի կառուցման նախագիծն արդեն 2-րդ անգամ չի ներկայացրել ՀԾԿՀ, լիցենզիան կասեցվել է

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին պատկանող «Ջիմել» ՍՊԸ-ն, որը դեռևս 2020թ. հուլիսին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից լիցենզիա էր ստացել՝ փոքր ՀԷԿ-ի կառուցման և էլեկտրաէներգիա արտադրելու համար, մինչ օրս հանձնաժողովին չի ներկայացրել կառուցման նախագիծը։

24.12.2022 - Civic.am- Շուրջ 10 ամիս է՝ ՀԷՑ-ի մենաշնորհը վերացվել է․ ՀԷՑ-ից 40 էլեկտրաէներգիա արտադրող ու 18 սպառող դուրս է եկել ազատականացված շուկա. ովքեր են ՀԷՑ-ի իրական մրցակիցները

 Էլեկտրաէներգիայի մատակարարման հարցում շուրջ տասը ամիս է՝ ՀԷՑ-ի («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ) մենաշնորհը վերացվել է: Դեռևս այս տարվա փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի շուկան ազատականացվել է։ ՀԾԿՀ-ն (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը) լիցենզիա է տվել մի շարք ընկերությունների, որոնք ազատ են իրենց նախընտրած գնով վաճառել էլեկտրաէներգիան՝ որպես մատակարար։ ՀԾԿՀ-ն ազատականացված շուկայում այլևս չի վերահսկում լիցենզավորված ընկերությունների կողմից առաջարկվող...

24.12.2022 - Cvmedia.am- Վերջին տարիներին Լոռու մարզում մեծացել է ոսկի որոնելու ցանկություն հայտնած ընկերությունների թիվը

 Վերջին տարիներին Լոռու մարզում մեծացել է ոսկի որոնելու ցանկություն հայտնած ընկերությունների թիվը։ Նրանք ցանկանում են ոսկի որոնել Լոռու տարբեր բնակավայրերում՝ Մարցում, Քարաբերդում, Գոգարանում, Ուրասարում, Պուշկինոյում, Արմանիսում։ Լոռիում մետաղական հանքարդյունաբերությամբ հետաքրքրված ընկերությունների մի մասն արդեն իսկ ունեցած երկրաբանահետախուզական թույլտվության շրջանակներում համապատասխան տարածքներն ընդլայնելու հայտ է ներկայացրել, մյուսներն առաջին անգամ են փորձում ստանալ...

20.12.2022 - Ինչպե՞ս օգտագործել ԻՇ տվյալները

Ո՞վ է իրական շահառուն, ինչո՞ւ է կարևոր ընկերությունների իրական շահառուների մասին տվյալների հասանելիությունը, որտե՞ղ կարելի է գտնել ԻՇ տվյալներն ու ինչպե՞ս կարելի է դրանք օգտագործել․ այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանները մեկ անիմացիոն տեսանյութում։