Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Իրական շահառուների թափանցիկություն

17.07.2023 - Իրական շահառուների հայտարարագրման վիճակագրություն

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ամփոփել է իրական շահառուների հայտարարագրման վերջին կես տարվա վիճակագրությունը։ Տվյալները տրամադրել է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը:

26.06.2023 - ԻՇ հայտարարագրման թեմայով դասընթաց բիզնես համայնքի համար

Բիզնես համայնքի շուրջ 120 ներկայացուցիչներ մասակցել են իրական շահառուների հայտարարագրման թեմայով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնած թվով չորս խորհրդատվական հանդիպում-դասընթացներին։ 2023 թվականի մայիս և հունիս ամիսներին կազմակերպված հանդիպումների նպատակն էր օգնել բիզնես համայնքին գտնելու բովանդակային ու տեխնիկական այն հարցերի պատասխանները, որոնք ծագում են ԻՇ հայտարարագիրը ներկայացնելուց առաջ, ընթացքում և հետո։

09.06.2023 - ԻԱԿ կարծիքը ԻՇ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի նախագծի վերաբերյալախագծերի փաթեթը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ արդարադատության նախարարարություն է ներկայացրել իրական շահառուների թափանցիկության ոլորտը կարգավորող մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։

17.05.2023 - Իրական շահառուների թափանցիկություն. մասնավոր սեկտորի վերապատրաստման ծրագիր

Մոդուլը նպատակ ունի բարելավել մասնակիցների գիտելիքը իրական շահառուների թափանցիկության ինստիտուտի, դրա կարևորության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում կիրառելի օրենսդրական պահանջների վերաբերյալ։

01.03.2023 - Օգտակար հղումներ իրական շահառուների թեմայով

Իրական շահառունհերի թեմայով տեղեկատվական նյութերը պատրաստվել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից իրականացվող «Կոռուպցիան խաթարում է իրական շահառուների թափանցիկության զարգացումը» ծրագրի շրջանակում՝ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ:

22.02.2023 - Media.am - Մարզային հեռուստաընկերությունների իրական սեփականտերերի տվյալները 2023-ին

Հայաստանը իրական շահառուների բացահայտմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ կատարելով սահմանել է, որ 2023թ․-ին բոլոր իրավաբանական անձինք պետք է հանրությանը ներկայացնեն իրենց իրական շահառուներին (ԻՇ)։ Մի քանի ոլորտներում գործողները, օրինակ հանքարդյունաբերության կամ տեսալսողական մեդիածառայություն մատուցող ընկերությունները, ինչպիսիք են հեռուստաընկերությունները և ռադիոն, դա պետք է դա անեին բոլորից շուտ՝ առաջին փուլով։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանն...