Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Գրքեր

ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ 2007-2010

ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ 2007-2010Դատական գործերի ժողովածուում ներկայացված են տեղեկատվության ազատության ոլորտում ՀՀ-ում 2007-2010 թ.թ.-ի ընթացքում տեղի ունեցած եւ ավարտված դատական գործերը: Ներկայացված է յուրաքանչյուր գործի համառոտ նկարագրությունը առնչվող բոլոր փաստաթղթերով` հայցադիմում, դատարանի վճիռ եւ այլն: Ժողովածուն ներառում է նաեւ նշված ժամանակահատվածում տեղեկատվության ազատության դատական պրակտիկայի վերլուծություն:

Download (2 Մբ)

ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ 2001-2006

ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ 2001-2006Ժողովածուն ներառում է 2001-2006 թթ. ընթացքում տեղի ունեցած տեղեկատվություն ստանալու իրավունքի պաշտպանության դատական գործերի բոլոր փաստաթղթերը` տեղեկություն ստանալու հարցում, հայցադիմում, վճիռ: Գրքի առաջաբանում ներկայացված են նաեւ տեղեկատվություն ստանալու դատական պաշտպանության հիմնախնդիրները Հայաստանում:

Download (479 Կբ)

ԻՆՉՊԵՍ ԿԻՐԱՌԵԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԸ Ուղեցույց քաղաքացիական ծառայողների համար

ԻՆՉՊԵՍ ԿԻՐԱՌԵԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԸ Ուղեցույց քաղաքացիական ծառայողների համարԱյս ուղեցույցն առաջին հերթին ուղղված է պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային մասնավոր կազմակերպությունների պաշտոնատար անձանց: Դրա նպատակն է վերջիններիս օգնել իրենց գործունեությունը համապատասխանեցնելու տեղեկատվության ազատության չափանիշներին: Ուղեցույցը նրանց կօգնի աշխատել առավել մասնագիտացված, ինչը կմեծացնի հասարակության վստահությունը նրանց կազմակերպությունների նկատմամբ:

Download (249 Կբ)

ԻՆՉՊԵՍ ԿԻՐԱՌԵԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԸ Ուղեցույց լրագրողների համար

ԻՆՉՊԵՍ ԿԻՐԱՌԵԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԸ Ուղեցույց լրագրողների համարՆերկայացվող ուղեցույցի հիմնական նպատակն է լրատվամիջոցների ներկայացուցիչներին, լրագրողներին ծանոթանալ տեղեկատվության ազատության հասկացությանը եւ նշանակությանը, ՏԱ օրենսդրության ազգային եւ միջազգային իրավական կարգավորման առանձնահատկություններին, տեղեկություն ստանալու կարգերին, պայմաններին, տեղեկություն ստանալու իրավունքի խախտման բողոքարկման մեխանիզմներին, ինչպես նաեւ` իրավական պատասխանատվությանը£

Download (230 Կբ)

ԻՆՉՊԵՍ ԿԻՐԱՌԵԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԸ Ուղեցույց քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների համար

ԻՆՉՊԵՍ ԿԻՐԱՌԵԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԸ Ուղեցույց քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների համարՆերկայացվող ուղեցույցի հիմնական նպատակն է քաղաքացիներին եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ծանոթացնել տեղեկատվության ազատության հասկացությանը եւ նշանակությանը, ՏԱ օրենսդրության ազգային եւ միջազգային իրավական կարգավորման առանձնահատկություններին, տեղեկություն ստանալու կարգերին, պայմաններին, տեղեկություն ստանալու իրավունքի խախտման բողոքարկման մեխանիզմներին, ինչպես նաեւ իրավական պատասխանատվությանը:

Download (599 Կբ)

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ. Տեղեկատվության ազատություն

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ. Տեղեկատվության ազատությունՄենագրությունում ներկայացված են տեղեկատվության ազատության դերը եւ նշանակությունը ժողովրդավարական հասարակության ձեւավորման գործընթացում: Հեղինակ Շուշան Դոյդոյանն անդրադառնում է տեղեկատվության ազատության իրավական երաշխիքներին, ազգային եւ միջազգային իրավական կարգավորման առանձնահատկություններին, Հայաստանում տեղեկություն ստանալու իրավունքի իրացման ընթացքում ծագող հիմնախնդիրներին, ինչպես նաեւ` այս իրավունքի ոտնահարման պատասխանատվության մեխանիզմներին եւ կիրառման պրակտիկային:

Download (293 Կբ)