Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն

2021 2018 2017 2016 2015 2014 2013 2012 2011 2010 2009 2008 2007 2006 2005 2004 2003

Մրցանակակիրներ

2011թ. սեպտեմբերի 28-ին՝ տեղեկատվության ազատության միջազգային օրը տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի "Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք" ամենամյա մրցանակաբաշխությունը, որն ամփոփեց սեպտեմբերի 21-ին մեկնարկած Տեղեկատվության ազատության շաբաթը։ Այս տարի միջոցառումը նվիրված էր ԻԱԿ-ի 10 ամյակին։

Մրցանակաբաշխության դրական մրցանակն է Ոսկե բանալին` որպես բաց և լավ աշխատանքի խորհրդանիշ։ 2011թ.-ին Ոսկե բանալի մրցանակ շնորհվեց հետևյալ անձանց և կազմակերպություններին.

  • ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը ` 2011թ. որպես "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական կառավարման մարմին:
     
  • ՀՀ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքին` www.moj.am- ին` որպես 2011թ. տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք:
     
  • Կոտայքի մարզպետարանին՝ որպես 2011թ. տեղեկատվության ազատության ապահովմանն ուղղված լավագույն պաշտոնական նախաձեռնություն:

  • "Պետական կարիքների զոհեր" ՀԿ-ին ` որպես 2011թ. տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն:
     
  • Արման Ղարիբյանին՝"Լրագիր" էլեկտրոնային թերթ)`որպես 2011թ. տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրագրող: 
     
  • www.PanArmenian.net լրատվական գործակալությանը՝ որպես 2011թ. տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց:
     
  • www.hra.am կայքին՝ որպես 2011թ. տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց։ 

Ժանգոտ կողպեքներ շնորհվեցին 2011թ. ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ մարմիններին՝

  • ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեին,

  • "Համալսարանականներ" համատիրությանը։


Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 10-ամյակի կապակցությամբ նաև 10 հատուկ մրցանակներ շնորհվեցին այն կազմակերպություններին, որոնք այս 10 տարիների ընթացքում նշանակալի ներդրում են ունեցել Հայաստանում տեղեկատվության ազատության զարգացման գործում:

Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։