Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

03.02.2011 Զրպարտությունն ապաքրեականացվել է

2010 թվականի մայիսի 18-ին ընդունվեց օրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, որով ապաքրեականացվեցին զրպարտությունն ու վիրավորանքը։

31.01.2011 Աշրաֆյանը թվարկել է` ովքեր են կաշառք վերցնում ու լուծում առաջարկել

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մեջ ամենադժվարը հիերարխիկ բնույթ կրող կաշառակերության դեպքերի բացահայտումն է: Լրագրողների, քննիչների ու դատախազների մասնակցությամբ Ծաղկաձորում տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Աշրաֆյանը: Գլխավոր դատախազության պաշտոնյայի գնահատմամբ, ավելի արժեքավոր կլիներ տարվա մեջ կոռուպցիայի մեկ կամ երկու դեպք բացահայտել նախարարի կամ փոխնախարարի մասնակցությամբ, քան հազարավոր դեպքեր, երբ կոռուպցիա իրականացրել են կառավարման ստորին օղակներում:

14.12.2010 Տեղեկատվության «անազատություն» պաշտոնյաների պատճառով

Այս տարվա նոյեմբերի 22–ից ամեն աշխատանքային օր այսպիսի դասախոսություններ են կազմակերպվում քաղաքացիական ծառայողների համար Տեղեկատվության ազատության կրթական կենտրոնում, որտեղ էլ նրանք մասնակցում են տեղեկատվության ազատության և հանրային կապերի վերաբերյալ եռօրյա դասընթացին` վերջում ստանալով Քաղաքացիական ծառայողի վերապատրաստման վկայականներ:

27.10.2010 Տեղեկատվության ազատության ապահովումը ՀՀ դատախազության ինտերնետային կայքում

ՀՀ դատախազության ինտերնետային կայքը գործում է 2005 թվականից, իսկ 2010թ. այն նորացվել եւ փոփոխվել է` կատարելագործելով տեղեկատվության տրամադրման եւ կայքի անվտանգության մեխանիզմները:

31.08.2010 Տեղեկատվության ազատությունը Հայաստանի ազգային արխիվում

Տեղեկատվության ազատության, տեղեկություններ փնտրելու, ստանալու եւ տրամադրելու հետ կապված հիմնական հարաբերությունները Հայաստանում կարգավորվում են “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով: Սակայն կան մարմիններ, որոնք, հանդիսանալով տեղեկատվություն տնօրինող, առաջնորդվում են ոչ այնքան վերոնշյալ օրենքի դրույթներով, այլ տվյալ մարմնի գործունեությունը կարգավորող իրավական ակտերով: Այդպիսի մարմիններից է “Հայաստանի ազգային արխիվ” ՊՈԱԿ-ը: Հայաստանի ազգային արխիվի կողմից տեղեկատվության տրամադրման...

04.06.2010 Ստորագրում ենք համակարգչով

Այսօր մեր հանրապետությունում 800-ից ավելի մարդ օգտագործում է էլեկտրոնային ստորագրություն: Էլեկտրոնային ստորագրությունը պատահական ընտրված թվերի եւ տառերի խումբ է, որը փոխարինում է սովորական ստորագրությանը: Այն անձին հնարավորություն է տալիս ստորագրելու փաստաթղթեր` անկախ իր գտնվելու վայրից: